«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

«Ուկրաինան Ուկրաինա, բայց մենք օկուպացված նոր բնակավայր ենք ունենալու»

«Ուկրաինան Ուկրաինա, բայց մենք օկուպացված նոր բնակավայր ենք ունենալու»

Ուկրաինան Ուկրաինա, բայց մենք մեր խնդիրներն ունենք, այն էլ շատ լուրջ, ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս Ալվինա Աղաբաբյանը:

«Քանի օր է՝ Խրամորթի մատույցներում նստած ադրբեջանցիները բարձրախոսներով կես ժամը մեկ բնակիչներին սպառնում են, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։

Այս պահին գյուղում ապրում են 87 խրամորթցի ու պատերազմից հետո գյուղում ժամանակավորապես ապաստան գտած 11 տեղահանված ընտանիք։

Եթե թշնամու ահաբեկչական այս գործողությունները հնարավորինս արագ չկանխվեն, մենք օկուպացված նոր բնակավայր ենք ունենալու, հետո էլի մեկը ու էդպես մինչև թուրքի բարձրախոսները մի գեղեցիկ օր էլ Ստեփանակերտում հնչեն...

Ի դեպ, Խրամորթն Ասկերանից ուղիղ գծով ընդամենը 4.5 կմ է հեռու, Ստեփանակերտից՝ մոտ 17-18 կմ, մոտավորապես այնքան, որքան Առինջից Ներքին Շենգավիթ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ էին բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ: Քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: