«  Փետրվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Яндекс.Метрика

Ուկրաինայում ՀՀ դեսպան. Կապի մեջ ենք և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ ազգությամբ հայերի հետ

Ուկրաինայում ՀՀ դեսպան. Կապի մեջ ենք և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ ազգությամբ հայերի հետ

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ազգությամբ հայերի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրուցում այս մասին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

«Մենք կապի մեջ ենք քաղաքացիների հետ, ուսումնասիրում ենք իրավիճակը և համապատասխան որոշումներ ենք կայացնում։ Տարանջատում չենք անում ազգությամբ հայերի ու ՀՀ քաղաքացիների միջև, բոլորի հետ ենք կապի մեջ։ Իհարկե, քաղաքացիների հետ ընթացակարգը մի ձևով է, իսկ ոչ քաղաքացիների հետ` այլ»,– ասաց դեսպան ը։

Նա նաև ընդգծեց, որ մնացած բոլոր հարցերով պետք է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։

Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր դեռևս կապ չեն հաստատել դեսպանության հետ, կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ դեսպանությանը փոխանցել հետևյալ հեռախոսահամարներով․

+380442349005

+380671090506

+380689602524

+380685000782

Ուկրաինայի հայ համայնքը նախապատրաստվել է անհրաժեշտության դեպքում սահմանային թեժ հատվածներից հայերին դուրս բերելու համար, նշել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան  Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում:

Նշենք՝ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։
Ավելի վաղ՝  փետրվարի 21-ին, Ռուսաստանի նախագահը հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: