«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն է բացվում (տեսանյութ)

Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն է բացվում (տեսանյութ)

 «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում.

«Կարծես թե, նախագահ Ալիեւն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջեւ պաշտոնական գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ»:

Պաշտոնաթող դեսպան Ուորլիքը, ով այժմ Վաշինգտոնում ներկայացնում է Վլադիմիր Պուտինի  ընկերոջ՝ Նիկոլայ Եգորովի կողմից հիմնադրված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյեվ եւ գործընկերներ» ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունը, ընդգծում է, որ չի կիսում այն կարծիքը, թե Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ.

«Երեք տարի համանախագահ աշխատելով ես դրա որեւէ ապացույց չեմ տեսել: Ընդհակառակը, աշխատել եմ Ռուսաստանի կառավարության հետ, տեսել եմ նրանց հետաքրքրությունը կարգավորման գործում: Եւ ասեմ, որ դա տրամաբանական է. Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում եւ չէր ցանկանա, որ իր սահմաններին, իր ավանդական բարեկամներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը սրվեր:

Ձե՞ր կարծիքով, հայերի եւս մեկ սերունդ ցանկանում է ապրել այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնը վերաբերում է ադրբեջանցիներին՝ արդյոք կարծո՞ւմ եք Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել հաջորդ սերունդներին: Անշուշտ՝ ոչ»:

 Ուորլիքի խոսքով  Հակամարտության կարգավորման սկզբունքները հիմնականում անփոփոխ են եւ լավ հայտնի: Այժմ դրանք ընդգրկված են «Լավրովի ծրագիր» կոչվող հայտնի փաստաթղթում, որը, սակայն, դեսպանը նախընտրում է չանվանել Սերգեյ Լավրովի անունով.

« Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ եւ կողմերից պահանջվում են համարձակ քայլեր առաջ շարժվելու համար»: