«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

«Ուսխորհուրդները համագործակցում են Քոչարյանի հետ»

«Ուսխորհուրդները համագործակցում են Քոչարյանի հետ»

Վերջերս մեծ աղմուկ հանած 5- րդ ալիքի մասին արդեն գիտեն բազմաթիվ քաղաքացիներ։ Այս ալիքը, ցուցադրելով «Գործ № մարտի 1» ֆիլմը, պարզ ցույց տվեց, թե ում է պատկանում: Անթաքույց է, որ սույն լրատվամիջոցն ունի մեկ նպատակ՝ սպասարկել մարդկանց մի խմբի շահեր, որն ունի անսպառ ֆինանսական ռեսուրսներ, բայց չունի իշխանություն: Խոսքի ազատությունը մարդու անքակտելի իրավունքն է, խոսքի ազատությունից վախենում են բոլոր բռնապետները, բայց երբ զրկվում են իշխանությունից, լիուլի օգտվում են այդ բարիքից: Ընդ որում, չեն խորշում ստի ու կեղծիքի իրենց քարոզչությանը երիտասարդներին մասնակից դարձնելուց:

Առնվազն մտահոգիչ է, որ ալիքի գործունեությանը մաս է դառնում ուսանողությունը, ավելի կոնկրետ՝ Մանկավարժական համալսարանի ուսխորհուրդը։ Իհարկե, իրավական ոչ մի խախտում չկա, բայց կա իրավագիտակցության և բարոյականության խնդիր: Եվ այս փաստն ավելորդ անգամ ապացուցում է, թե ում են ծառայել ուսխորհուրդները վերջին 20 տարիներին: Ոչինչ չի փոխվել:

Հ.Գ. Ինչպես հայտնի է, քոչարյանական ֆեյքերը վերջերս աջակցություն են ցուցաբերել նաև ԵՊՀ ՈւԽ-ին

Աստղիկ Կիրակոսյան