Պահեստազորայինները մեկնել են մարտական հերթապահության
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
Ուշադրություն.
Հավաքներին մասնակցելու ընթացքում քաղաքացիները համարվում են զինծառայողներ, օգտվում են զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, պահպանվում են նրանց քաղաքացիական աշխատատեղերը։
Հավաքների յուրաքանչյուր ամսվա համար նրանք կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում: