Պաշտոնական
ՀՀ-ում հայտարարվում են պահեստազորայինների եռամսյա վարժանքներ
Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվողների թվում։
Ըստ հիմնավորման, վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
- ռազմական ունակությունների կատարելագործման,
- մասնագիտական վերապատրաստման,
- մասնագիտական պատրաստման,
- բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Նախագծով սահմանվելու է, որվարժական հավաքներին ներգրավվում են.
- մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 - 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 - 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 - 25-ը ներառյալ,
- հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 - 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 - 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 - 18-ը ներառյալ,
- հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 - 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 - 29-ը ներառյալ,
- կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ,
- հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 - 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 - 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 - 26-ը ներառյալ,
- ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 - 29-ը ներառյալ,
- ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ,
- տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 - 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ըներառյալ,
- թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 - 11-ը ներառյալ,
- տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:
Սույն որոշումնուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: