Պարոն Փաշինյան, զգուշացե՛ք գառան դիմակով գայլերից
Խմբագրությունը ստացել է էլեկտրոնային նամակ-ահազանգ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց խմբագրման:
«Սույն հրապարակման անհրաժեշտությունը չէր լինի, եթե այն չառնչվեր Նոր իշխանություններին:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայարապետյանը նշված պաշտոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ամբիոնի նախկին վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը սեփական դիմումի համաձայն հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից: Ամբիոնի անդամները երբեք չէին պատկերացնի, որ
ամբիոնի ղեկավարման պարտականությունը կդրվեր Ռուբեն Հայրապետյանի վրա, անկախ այն իրողությունից, որ նա եղել է Յու. Սուվարյանի աճեցրած կադրը, նրա հավատարիմ և անմնացորդ նվիրյալը:
Պաշտոնը ստանձնելուց հետո ամեն ինչ միանգամից փոխվեց, պարզվեց որ այդ անձը բավականաչափ ամբարտավան է, գոռոզամիտ, պեդանտ, տիրապետում է անձնակենտրոն կառավարման հմտությունների, ամբիոնի անդամների հանդեպ անհարգալից է և շատ արագ ողջ ամբիոնին հանեց իր դեմ: Ի դեպ, հասկանալի չէ, թե համալսարանի ուսանողական խորհրդի սիրեցյալը, ով գաղտնի համագործակցում է «Պրոգրես» նախաձեռնության հետ, ինչպե՞ս հայտնվեց «Իմ քայլը» դաշինքի ավագանու թիմում: Այս երիտասարդը երբեք տնտեսագիտության դոկտոր չէր դառնա, եթե չսիրաշահեր նախկին իշխանություններին:
Ռուբեն Հայրապետյանի առեղծվածային կերպարանափոխության պատճառը բացահայտվեց իր իսկ օգնությամբ: Պարզվում է, նա բարեկամական կապեր ունի Գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրա միջոցով ցանկանում է բազմել ռեկտորի աթոռին: Փառասեր այս երիտասարդը այնքան է տարվել իր երազանքով, որ նույնիսկ ֆեսբուքյան գրառումներում է այդ մասին
ակնարկներ անում: Ավելին, իր մտերիմների շրջապատում հայտարարել է, որ շուտով հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին:
Պարոն Փաշինյան, իհարկե մենք չենք հավատում, որ Դուք ներքաշված եք նման կոռուպցիոն պայմանավորվածություններում, սակայն, ամեն դեպքում, զգուշացե՛ք գառան դիմակով գայլերից:
Կարեն Աբովյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»
Խմբագրության կողմից. Հիշեցնում ենք, որ Կայքում հրապարակված տեղեկությունների, վերլուծությունների, կանխատեսումների և մյուս նյութերի հեղինակների ու խմբագրության կարծիքները կարող են չհամընկնել։ Պատրաստ ենք լսել նաև հակառակ կողմին։