«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում՝ Համահայկական խաղերի բացմանը (տեսանյութ)

Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում՝ Համահայկական խաղերի բացմանը (տեսանյութ)

Այսօր մեր հայրենիքում տոն է, որովհետեւ մեր ժողովրդի հազարավոր զավակներ մեկնտեղվել են հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում, եւ մենք վայելում ենք միասին լինելու երջանկությունը։ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հավաքվել ենք Արցախում վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք, հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, ունենք պետականություն եւ ունենք կամք մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակում շարունակելու։ Այսօր մենք հավաքվել ենք հզոր եւ անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու, ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու»,- ասաց Փաշինյանը։

Ավելին՝ տեսանյութում