«  Մայիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Փաշինյանի գրառումը հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն․ հայտարարություն

Փաշինյանի գրառումը հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն․ հայտարարություն

Փաշինյանի գրառումը հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն․ հայտարարություն

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության վերաբերյալ․

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների նկատմամբ բացառիկ ցինիզմով համեմված երկօրյա հարձակման գագաթնակետը եղավ Եկեղեցին փաստացի բռնազավթելու մտադրության մասին Ն.Փ.-ի գրառումը։

Հայտարարում ենք, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է։ Այսպիսով, նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնելի ծանրագույն հանցանք։

Այնուհանդերձ, անիմաստ ենք համարում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, քանի որ բազմիցս համոզվել ենք իրավասու կառույցների քաղաքական սպասավորության մեջ։

Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, հատկապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին, բոլոր միջոցներով հանդես գալ ՀՀ Սահմանադրական կարգի և Ազգային Եկեղեցու պաշտպանությամբ»։

armlur.am