Խոսք
Փաշինյանը կոչով դիմել է հայրենակիցներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քեյսբուքի իր էջում անդրադարձել է համացանցում հայատառ գրելու խնդրին։
«Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:
Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ:
Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են:)»