Փաշինյանը պատրաստ չէ Զասի հետ հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի կարգավիճակում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը ասել է. «Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ մեկնել այնտեղ եւ հանդիպել նրա, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում, եւ հետագայում աշխատել նաեւ այդ խնդիրների ուղղությամբ»:
Բելառուսի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Այս պետությունների ղեկավարները նրա թեկնածությանը հավանություն են տվել:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ գլխավոր քարտուղարն ընտրվում է կոնսենսուսով՝ հինգ երկրների համաձայնությամբ: