Պատմության այս օրը. ապրիլի 17
Այսօր հեմոֆիլիայի համաշխարհային օրն է
2012 - «Մայքրոսոֆթը» հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012:
2008 - ԵԽԽՎ-ն ընդունեց 1609 բանաձևը` Հայաստանին «Ժողովրդավարության ուղի» վերադարձնելու համար։
2003 - Մահապատժի ենթարկվեց Սադդամ Հուսեյնը՝ Իրաքի նախկին նախագահը:
1986 - Ավարտվում է Նիդեռլանդների և Սիլլի կղզիների երեքհարյուրերեսունհինգամյա պատերազմը:
1974 - Ծնվել է բրիտանացի երգչուհի, դերասանուհի, Space girls խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը։
1972 - Ծնվել է ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր Ջենիֆեր Էնն Գարները։
1970 - Խափանված «Ապոլոն 13» տիեզերանավն անվնաս վերադառնում է Երկիր:
1969 - Սերհան Սերհանը դատապարտվում է Ռոբերտ Քենեդիի սպանության համար:
1968 - ԽՍՀՄ-ում եթեր հեռարձակվեց «Կենդանիների աշխարհ» հեռուստահաղորդման առաջին թողարկումը:
1945 - Խորհրդային սուզանավը տորպեդահարեց «Գոյա» գերմանական նավը, որը ծովում երբևէ եղած ամենախոշոր աղետներից է։
1932 - Ծնվել է քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը։
1922 - Բեռլինում Արամ Երկանյանի և իր ընկերոջ գնդակներից սպանվեցին հայկական տեղահանությունների և ջարդերի կազմակերպիչ Բեհաեդդին Շաքիրը և Ջեմալ Ազմին։
1918 - Ծնվել է ամերիկացի դերասան Ուիլյամ Հոլդենը։
«Ռազմագերիների ճամբար համար 17» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։
1909 - Կիլիկիայի Դորթյոլ գյուղի հայերը 10 օր հերոսաբար կռվելով` հետ են մղում թուրքական բանակի հարձակումը։ Գյուղի շրջափակումը վերացվում է բրիտանական փոխկոնսուլի միջամտությամբ։
1904 - Սասունցիներից հուժկու հարված ստանալուց 2 օր անց թուրքական բանակը, համալրվելով թնդանոթներով, հարձակվում է 20.000 բնակչություն ունեցող Գելիեգուզան գյուղի վրա։
1897 - Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները:
1856 - Քվեբեկը հայտարարվում է Կանադայի մայրաքաղաք։
69 - Վիտելիոսը դառնում է Հռոմի կայսր։