«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 2

Պատմության այս օրը. ապրիլի 2

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական և ժողովրդական

  • Հինդուիզմ - Ռամնավամի (Rama Navami) *
  • Կաթոլիկություն - Չարչարանաց ուրբաթ (Ավագուրբաթ) *
  • Լյութերականություն - Չարչարանաց ուրբաթ (Karfreitag) *
  • Ուղղափառություն - Ֆոտինայի (Սվետլանա) նահատակության օրը *
  • Սլավոնական - Ֆոտինյա Կոլոդեզնիցա *

Ազգային

  • ԱՄՆ - Ֆլորիդայի պետականության օրը (Pascua Florida Day) *
  • ԱՄՆ - Հաշտության ազգային օրը (National Reconciliation Day) *
  • ԱՄՆ - Դոլարի ծննդյան օրը (US Dollar birthday) *
  • ԱՄՆ - Խաբելու օրը (Tell a Lie Day) *
  • ԱՄՆ - Սննդամթերքի մենեջերին սիրո օրը (Love Your Produce Manager Day) *
  • ԱՄՆ - Կզաքիսի ազգային օրը (National Ferret Day) *
  • ԱՄՆ - Դոնդողով գետնանույշի յուղի ազգային օրը (National Peanut Butter and Jelly Day) *
  • ԱՄՆ - Բուրիտոյի ազգային օրը (National Burrito Day) *
  • Արգենտինա - Մալվինյան կղզիների օրը (Malvinas Day) *
  • Բելառուս - Ռուս և բելառուսի ժողովուրդների միասնության օրը *
  • Թաիլանդ - Թայլանդական ժառանգության պահպանման օրը (Thai Heritage Conservation Day) *
  • Իրան - Բնության օրը (Sizdah Be-dar) *
  • Ռուսաստան - Ռուս և բելառուսի ժողովուրդների միասնության օրը *
  • Ռուսաստան - Նարնջային սառցալուլաների օրը *
  • Վիետնամ - Հունգների թագավորների հիշատակության օրը (Hnng Kings Commemoration Day) *
  • Ուկրաինա - Կինոլոգների օրը (День кінолога в Україні) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Լայնամասշտաբ ռազմական գործողություններ տեղի ունեցան Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը տեևել է 4 օր և անվանվել Ապրիլյան քառօրյա պատերազմ:

  • Ըստ ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի, հայկական կողմը կորցրել է 800 հա տարածք: 
  • Ըստ որոշ հրապարակումների, հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ:

1982 - Սկսվեց Մալվինյան պատերազմը. Արգենտինան ներխուժում է Մալվինյան կղզիներ:
1966 - Սովետական «Լունա 10» կա­յա­նը, դուրս գա­լով Լուս­­նի ու­ղե­ծիր, դար­ձավ Լուս­նի առա­ջին ար­հես­տա­կան ար­բան­յա­կը
1930 - Հայլե Սելասիեն հռչակվում է Եթովպիայի կայսր:
1912 - Տպագրության մեջ առաջին անգամ գործածվեց ջազ բառը:
1827 - Ջոզեֆ Դիքսոնը ստեղծում է ածուխով մատիտը։
1525 - Գեր­մա­նի­ա­յում սկս­վում է գյու­ղա­ցի­ա­կան պա­տե­րազ­մը՝ Թո­մաս Ման­ցե­րի գլ­խա­վո­րու­թյամբ:
1453 - Օսմանական սուլթան Մեհմեդ II-ը սկսում է Կ.Պոլսի պաշարումը։ Գրավում է քաղաքը մայիսի 29-ին:
մ. թ. ա. 47 - Հուլիոս Կեսարը հաղթանակ տարավ Պոնտոսի արքա Փառնակ II-ի նկատմամբ՝ մեկնաբանելով իր հաղթանակը «եկա, տեսա, հաղթեցի» (լատ.՝ Veni, vidi, vici) խոսքերով, որը հետագայում դարձավ թևավոր արտահայտություն:


ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Մարկո Ամելիա, իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1939 - Մարվին Գեյ, ամերիկացի երաժիշտ 
1928 - Սերժ Հենսբուր, հայտնի ֆրանսիացի պոետ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ ու կատարող, կինոռեժիսոր 
1909 - Խորեն Տեր-Հարության, քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ
1896 - Սողոմոն Թեհլերյան, հայ վրիժառու հերոս (վ. 1960)

  • Թեհլերյաինը «Նեմեսիս» գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային։ 
  • Համաշխարհային առաջին պատերազմը սկսվելուն պես նա ժամանել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։
  • 1915-ին` Ցեղասպանության ընթացքում, կորցրել է իր ողջ ընտանիքը` ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախել է Արևելյան Հայաստան: 
  • Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձաններ են կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

1875 - Վալտեր Քրայսլեր, ամերիկացի գյուտարար և արդյունաբերող (վ. 1940)
1840 - Էմիլ Զոլա, ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ (վ. 1902)

  • Էմիլ Ֆրանսուա Զոլան եղել է 19-րդ 2-րդ կեսի ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նատուրալիստական շարժման առաջնորդն ու տեսաբանը։

1805 - Հանս Քրիստիան Անդերսեն, դանիացի գրող հեքիաթագիր (վ. 1875), «Անճոռնի ճուտիկը», «Անագե տոկուն զինվորիկը», «Ստվեր», «Ձյունե թագուհին», «Արքայի նոր հագուստը», «Մատնաչափիկը» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ։

Ավելի քան 125 լեզուներով թարգմանված հեքիաթները Հանս Քրիստիան Անդերսենին համաշխարհային ճանաչում են բերել։

  • Մինչև կյանքի վերջ Անդերսենն այդպես էլ չի հաղթահարել գրագիտությունը։ Նա գրավոր խոսքում բազմաթիվ սխալներ էր անում։
  • Անդերսենը երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ չի ունեցել։
  • Ողջ կյանքում Անդերսենն ատել է իրեն փառք բերած հեքիաթները՝ ապարդյուն փորձելով ճանաչում ստանալ որպես դրամատուրգ ու վիպագիր։
  • Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։

1743 - Թոմաս Ջեֆերսոն, ԱՄՆ նախագահ (վ. 1826)
1725 - Ջիակոմո Կազանովան, իտալացի գրող և արկածախնդիր 
742 - Կառլոս Մեծ, 768-814 թվականներին Ֆրանկական թագավորության թագավոր