«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. ապրիլի 24

Պատմության այս օրը. ապրիլի 24

Այսօր Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հիշ­ա­տա­կի օրն է

1915 - Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923թթ Հայոց Ցեղասպանությանը:

1915 թ. այս օրը Օսմանյան Թուրքիայի իշխանությունները` Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ: ՀՀ-ում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից: Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

  • Այսօր Երիտասարդների համե­րաշխության միջազգային օրն է
  • Այսօր Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշ­խարհային օրն է
  • Այսօր Քույր քաղաքների համաշխարհային օրն է

2005 - Հարավկորեական Սնուփի անունով շունը դառնում է առաջին կլոնավորված շունը:

2003 - Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը:

1995 - Էջմիածին է այցելել թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը։ «Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով»,- ասել է նա։

1985 - Հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ Ջորջ Դոքմեջյանի նախաձեռնությամբ Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

1982 - Ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան, դերասանուհի Քելլի Քլարքսոնը։

1981 - Ներկայացվում է IBM առաջին անհատական համա­կար­գիչը։

1970 - Չինաստանն արձակում է իր առաջին արհեստական արբանյակը:

1966 - Ազգային Միացյալ Կուսակցությունը հիմնադրվել է 1966 թ. Ապրիլի 24-ին: ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը:

1965 - Երևանում առաջին անգամ նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Որոշում է ընդունվում Ծիծեռնակաբերդում հուշահամալիր կառուցելու մասին:

1953 - Ուինսթոն Չերչիլն ասպետի կոչում է ստանում Եղիսաբեթ II թագուհուց:

1952 - Ծնվել է մո­դել­յոր Ժան-­Պոլ Գո­թյեն։

1948 - Երևանում կայացվեց Գարեգին Նժդեհին 25 տարվա բանտարկության դատապարտելու դատավճիռը՝ ժամկետը հաշվելով 1944 թ-ից։

1942 - Ծնվել է ամերիկացի դե­րա­սա­նու­հի Բար­բա­րա Սթ­րեյ­զանդը։

Երկու անգամ արժանացել է «Օսկարի»՝ «Ծիծաղելի աղջիկը» ֆիլմի համար՝ որպես լավագույն դերասանուհի և «Աստղի ծնունդը» ֆիլմի համար՝ որպես ամենաինքնատիպ երգի հեղինակ։

1934 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, դերասան և ռեժիսոր Շիռլի Մակլեյնը։

6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը՝ «Քնքշության լեզուն» ֆիլմի համար՝ որպես լավագույն դերասանուհի։ 21 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել՝ 7-ը։

1932 - Ծնվել է բռնց­քա­մար­տիկ Վլա­դի­միր Են­գի­բար­յանը։

1877 - Ռուսաստանի միապետ Ալեքսանդր II-ը մանիֆեստ է ստո­րագրում Թուրքիային պատերազմ հայտարարելու մասին՝ Բալկաններում բարեփոխումներ կատարելու նրա մերժման պատճառով։

1833 - Գազավորված ջրի ծննդյան օրը: