Պատմության այս օրը. ապրիլի 29
- Այսօր Պարի համաշխարհային օրն է
- Այսօր Քիմիական զենքի օգտագործման հետևանքով զոհվածների հիշատակի օրն է
- Այսօր Անասնաբույժի միջազգային օրն է
- Այսօր Աստղագիտության օրն է
2011 - Վեստմինստերյան աբբայությունում տեղի ունեցավ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը:
1982 - Չինաստանի բնակչության թիվը հատեց միլիարդը։
1978 - Դանիայում արգելվում է մահապատիժը:
1977 - Ծնվել է ռուս երգչուհի Լինդան։
1970 - Ծնվել է հայազգի թենիսիստ Անդրե Աղասին։
1970 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը։
Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմից հետո։
1958 - Ծնվել է կինոաստղ Միշել Փֆայֆերը։
Երեք անգամ ներկայացվել է «Օսկարի»։ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։ Փֆայֆերի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Սպիով դեմքը», որտեղ նրա խաղընկերն է եղել Ալ Պաչինոն, «Ինչ է թաքցնում սուտը», «Բեթմենը վերադառնում է», «Ամուսնացած մաֆիայի հետ»։
1957 - Ծնվել է անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Դանիել Դեյ-Լյուիսը։
Դեյ-Լյուիսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Նավթ», «Լինքոլն», «Իմ ձախ ոտքը», «Նյու Յորքի բանդաները», «Թափանցիկ թելը», «Բալլադ Ջեկի ու Ռոուզի մասին», «Վերջին մոհիկանը»։
1933 - Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ, առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան համար ունեցող մարզաշապիկներով:
1917 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր Սելեստա Հոլմը։
1897 - Անգլիացի ֆիզիկոս Ջոզեֆ Թոմսոնը հայտարարում է էլեկտրոնի հայտնաբերման մասին:
1884 - Օքսֆորդի համալսարանը թույլատրեց կանանց մասնակցելու քննություններին:
1882 - Բեռլինում բացվեց աշխարհում առաջին տրոլեյբուսի գիծը:
1770 - Հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկը հասավ Ավստրալիա:
1699 - Տեղի ունեցավ Անգեղակոթի գաղտնի ժողովը, որին մասնակցել են Սյունիքի 11 մելիքներ։ Քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։
1661 - Չինացիները գրավում են Թայվան կղզին: