Պատմության այս օրը. դեկտեմբերի 10
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Մարդու իրավունքների օրը (Human Rights Day) *
- Կենդանիների իրավունքների միջազգային օրը (International Animal Rights Day) *
- Ֆուտբոլի համաշխարհային օրը (World Football Day) *
- Նոբելյան մրցանակի օրը (Nobel Prize Day) *
- Դյուի համակարգի տասնորդական դասակարգման օրը *
Ազգային
- ԱՄՆ - Միսիսիպիի պետականության օրը (Mississippi Statehood Day)
- ԱՄՆ - Կենդանիների իրավունքների պաշտպանության ազգային օրը (National Day of Animal Rights)
- ԱՄՆ - Ջեյն Ադամսի օրը (Jane Addams Day) *
- ԱՄՆ - Մահացած կետերի հոգիների փառատոնը (Festival for the Souls Of Dead Whales) *
- ԱՄՆ - Ճամբարի ազգային օրը (National Lager Day) *
- Արգենտինա - Սոցիալական աշխատողի օրը
- Թաիլանդ - Սահմանադրության օրը
- Իրաք - ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակի օրը *
- Իսրայել - Հանուկա (Hanukkah) *
- Լեռնային Ղարաբաղ - Անկախ պետականության հանրաքվեի օրը *
- Կամբոջա - Մարդու իրավունքների միջազգային օրը
- Կիրիբատի - Մարդու իրավունքների և խաղաղության օրը
- Նամիբիա - Կանանց օրը *
- Նորվեգիա - Նոբելյան օրը (Nobeldagen) *
- Շվեդիա - Նոբելյան օրը (Nobeldagen) *
- Ռուսաստան - ՆԳՆ կապի ծառայության ստեղծման օրը
- Ռուսաստան - Մարիական գրերի օրը *
- Ռուսաստան - Զուլ (Կալմիցկի Նոր Տարի) *
- Ռուսաստան - Պատուհանագոգին նստելու օրը *
- Ռուսաստան - Սասանվածների օրը
- Վենեսուելա - Ռազմաօդային ուժերի օրը
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 - Թողարկվեց Angry Birds համակարգչային խաղը:
2009 - Տեղի ունեցավ «Ավատար» ֆիլմի պրեմիերան:
2006 - Երկրում սահմանադրական կարգը բռնի փոխելու հրապարակային կոչերի մեղադրանքով ձերբակալվեց ազատամարտիկ, բեյրութահայ, իշխանություններին արմատական ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանը։
1998 - Իր տան մուտքի մոտ սպանվում է պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին:
- Սպանությանն ականատեսներ չեն եղել։ Երկու օր անց Եռաբլուրում հուղարկավորում են սպանված պաշտպանության փոխնախարարին: Սպանությունը բացահայտված չէ։
1991 - Ռուսաստանը ճանաչեց Հայաստանի անկախությունը:
1991 - «Մեծն Տիգրան» գումարտակի 13 հոգիանոց գրոհային ջոկատը շեշտակի գրոհով ջախջախեց ԼՂՀ Շահումյանի շրջանի Թոդան գյուղում տեղակայված ադրբեջանական 450 հոգիանոց կայազորը:
1991 - Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե։
- Օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ 1989թ. վերջին մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990.04.03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ։ Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն։
1988 - ԽՍՀՄ իշխանությունները ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Ժողովրդական ճնշումների արդյունքում նրանք 1989թ. մայիսի 31-ին ազատ արձակվեցին:
1987 - Իոսիֆ Բրոդսկին Նոբելյան մրցանակ ստացավ:
1954 - UNESCO-ի կողմից ընդունվեց Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվեց էսպերանտոյի միջազգային լեզվի թեկնածու լինելը:
1948 - ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
1924 - Հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի։
1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:
1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
1901 - Ռիգայում տեղի ունենում է Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը։
1901 - Հանձնվեցին առաջին Նոբելյան մրցանակները:
1864 - Ռուսական կայսրության Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
1817 - Միսիսիպին դարձավ ԱՄՆ-ի 20-րդ նահանգը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1987 - Գոնսալո Իգուաին, արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող
1957 - Մայքլ Կլարկ Դունկան, ամերիկացի դերասան, պրոդյուսեր
- Հայտնի է «Կանաչ մղոն» ֆիլմում կատարած դերով, որի համար առաջադրվել է Օսկարի ու Ոսկե Գլոբուսի:
1957 - Դավիթ Պետրոսյան, բանաստեղծ, գրականագետ, մամուլի պատմաբան
1888 - Արմենակ Սալմասլյան, հայ մատենագետ
1830 - Էմիլի Դիքինսոն, ամերիկացի բանաստեղծուհի (մ. 1868)
1610 - Ադրիան վան Օստադե, հոլանդացի գեղանկարիչ և գրաֆիկ (վ. 1685)