Պատմության այս օրը. դեկտեմբերի 23
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Սնոուբորդի համաշխարհային օրը *
Ազգային
- ԱՄՆ - Մարդու ներքին լույսի օրը *
- ԱՄՆ - Թխվածքի ազգային օրը
- ԱՄՆ - Կծու ընկույզով թշվածքի օրը
- Եգիպտոս - Հաղթանակի ըրը
- Իսլանդիա - Սուրբ Տորլակի տոնակատարությունը*
- Լաբրադոր - Տիբբայի նախօրեն
- Լիտվա - Բլուկասի տոնը
- Հարավային Սուդան - Երեխաների իրավունքների պաշտպանության օրը
- Հնդկաստան - Ֆերմերի օրը
- Ճապոնիա - Կայսեր ծննդյան օրը *
- Մեծ Բրիտանիա - Թոմ Բոուկոկի чախօրեն
- Մեքսիկա - Բողկի գիշեր
- Նյուֆաունդլենդ - Տիբբայի նախօրեն
- Շվեդիա - Դրոշի օրը
- Շվեդիա - Սիլվիա թագուհու ծննդյան օրը
- Ռուսաստան - Հեռահար ավիացիայի օր
- Ռուսաստան - Ներքին լույսի օրը *
- Ռուսաստան - Արմատների օրը *
- Ռուսաստան - Ֆեստիվուս *
- Սանտա Կրուս - Փառատոնի բացում *
- Սուդան - Երեխաների պաշտպանության օրը
- Ուկրաինա - Բոլոր մակարդակների օպերատիվ վերահսկողության զինծառայողների օրը
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2000 - ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդ» ակումբին հանձնեց «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակը:
1994 - ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց անկախ Արցախի առաջին նախագահ։
1990 - Հարասլավիայից Սլովենիայի անջատման հանրաքվեին ընտրողների 95 %-ը «Կողմ» քվեարկեց։
1986 - «Վոյաջեր» ինքնաթիռով կատարվեց աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը:
1986 - 7-ամյա աքսորից հետո Մոսկվա վերադարձավ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը:
1972 - Air Force ընկերության 571 չվերթի ինքնաթիռի վթարից 16 փրկվածներին գտան 73 օր անց Անդերում:
- Ապրելու համար նրանք ստիպված կերել էին զոհված ուղևորների դիակները:
1968 - Ամերիկացի տիեզերագնացներ Բորմանը, Լոուելը և Անդերսը դարձան առաջին մարդիկ, որ հասան Լուսնի ուղեծիր:
1947 - Bell Labs տրանզիստորների առաջին ցուցադրումը։
1913 - ԱՄՆ-ում մի քանի խոշոր բանկերից հիմնվեց Դաշնային պահուստային համակարգը։
- Առայսօր միայն այդ համակարգում ներառված բանկերն իրավունք ունեն դոլարի էմիսիա իրականացնել։
1888 - Պոլ Գոգենի հետ վեճից հետո նկարիչ Վան Գոգը կտրում է իր ականջը:
1876 - Սուլթան Աբդուլ Համիդը հրատարակեց Օսմանյան առաջին սահմանադրությունը։
1871 - Կահիրեում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:
1672 - Իտալացի աստղագետ Ջովանի Կասինին հայտնաբերեց Սատուրնի արբանյակը Ռեան։
ԾՆՎԵԼ ԵՆ
1967 - Կարլա Բրունի, մոդել և երգչուհի, Ֆրանսիայի նախկին առաջին տիկին
1950 - Վիսենտե դել Բոսկե, իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ
1928 - Հովհաննես Չեքիջյան, հայ խմբավար, դիրիժոր, մանկավարժ
1908 - Յուսուֆ Քարշ, կանադահայ հայտնի լուսանկարիչ
- Լուսանկարված անձերի թվում են Էլիզաբեթ Բ-ն, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն և Հեմինգուեյը։ Հատկապես հայտնի է նրա Չերչիլի լուսանկարները։
- Մեկ նկարը կարող է թողնել հզոր ազդեցություն այն դեպքում, երբ այն հավաքական պատկեր է դառնում
- Լուսանկարչության համաշխարհային պատմության մեջ իր արժանի տեղն է զբաղեցնում հայազգի հայտնի լուսանկարիչ, դիմպատկերների վարպետ Յուսուֆ Քարշը: Նա ծնվել է 1908 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքում տեղակայված Մարդին քաղաքում` հայերի ընտանիքում: Նա դաժան մանկություն է ունեցել, քանզի ականատես է եղել Հայոց Ցեղասպանության դեպքերին: Նրա երկու հորեղբայրները ձերբակալվեցին, ապա սպանվեցին թուրքերի կողմից, իսկ տիֆի համաճարակից մահացավ Յուսուֆի քույրը: 1922 թվականին Քարշի ընտանիքին վերջապես թույլատրեցին հեռանալ երկրից` առանց ունեցվածքը վերցնելու և առանց տրանսպորտային միջոցներից օգտվելու, ուստի նրանք հասան Սիրիա` Հալեպ, միայն մեկ ամիս անց: Ճանապարհորդության ընթացքում Յուսուֆը փորձում էր նկարել սպանված հայերի ոսկորները, որի պատճառով նրան բռնեցին. հայրը հարկադրված էր որդուն ազատելու նպատակով զոհել իր վերջին կոպեկները: Բարեբախտաբար, Հալեպում Յուսուֆի ընտանիքը կարճ ժամանակում ոտքի է կանգնում:
- 1924թ 16-ամյա Յուսուֆին ուղարկում են Կանադա, որտեղ բնակվում էր նրա մորեղբայրը՝ լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը: Տեսնելով պատանու բնատուր տաղանդը` վերջինս որոշում է իր զարմիկին տանել այդ տարիներին Կանադայում հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ, և 3տարում արդեն իսկ Քարշը դառնում է մասնագետ այս բնագավառում: Նա որոշում է տեղափոխվել մայրաքաղաք Օտտավա, որտեղ 1932թ. նրան հաջողվում է բացել սեփական ստուդիան՝ դիմանկարներ ստեղծելու նպատակով:
- Քարշի հաջողության գրավականը հանդիսացավ Ուինսթոն Չերչիլի լուսանկարի ստեղծումն ու դրա հետ կապված հետաքրքիր պատմությունը: 1941թ. Չերչիլը ժամանել էր Օտտավա, նրան նախապես չէին զգուշացրել, որ լուսանկարելու են: Սովորության համաձայն` Չերչիլը կպցրեց իր սիգարը, սակայն կադրն անհաջող ստացվեց, ուստի Քարշը նրան խնդրեց բերանից հանել սիգարը: Երբ Չերչիլը մերժեց նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը դիմեց հանդուգն քայլի. Նա մոտեցավ, ներողություն խնդրեց ու Չերչիլի բերանից հանեց այն: Չերչիլը զայրացած դեմքով նայում էր Յուսուֆին` արդեն պատրաստվելով դուրս հրավիրել նրան, երբ լուսանկարչական ապարատը չխկաց. լավագույն կադրը հավերժացված էր: Այս լուսանկարը բազմիցս քննարկվեց Արևմտյան մամուլում, քննադատները գովասանքի խոսքեր ուղղեցին հեղինակին:
- Շուտով Քարշն իր լուսանկարներում ներկայացրեց Սոմերսեթ Մոեմին, Էռնեստ Հեմինգուեյին, Ֆրանկլին ու Էլիանոր Ռուզվելտներին, Ալբերտ Էյնշտեյնին, Պաբլո Պիկասոյին, Ֆիդել Կաստրոյին, Ջոն Քենեդիին, Բիլ ու Հիլարի Քլինթոններին, Շառլ դը Գոլին, Բերնարդ Շոուին, Ալբեր Քամյուին, Ջորջ Պոմպիդուին, Ժան Կոկտոյին, Մարտին Լյութեր Քինգին, Յուրի Գագարինին, Մայր Թերեզային, Դալիին, Օդրի Հեբպերնին և շատ այլ նշանավոր անձանց: Քարշն իր աշխատանքներում ներկայացրել է իր ժամանակի ամենաճանաչված հասարակական-քաղաքական գործիչների, դերասանների, երգիչների ու գիտնականների, ուստի նրա ստեղծագործությունն ունի փաստավավերագրական կարևոր նշանակություն,այնուհանդերձ, նրա ինքնատիպությունը կայանում էր խիստ մտածված, սակայն մանրամասներից զերծ հորինվածքի կառուցման մեջ, որտեղ լուսանկարիչն ազդեցիկության է հասնում լուսաստվերային մոդելավորման միջոցով, իսկ կերպարի խառնվածքն առավելագույնս բացահայտվում է ճիշտ ընտրված դիրքի, ինչպես նաև ռակուրսի շնորհիվ: Պատմության մեջ եզակի լուսանկարիչների է հաջողվել պարզ գեղարվեստական արտահայտչամիջոցներով հասնել աննախադեպ արդյունքի։
1804 - Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով, ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ (վ. 1869)
Читать на русском