Պատմության այս օրը. դեկտեմբերի 30
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Վերջին պահին անսովոր փոփոխությունների օրը (Festival of Enormous Changes at the Last Minute)
Կրոնական
- Ուղղափառություն - Դանիել մարգարեի և նրա երեք զավակների հիշատակը
Ազգային
- Մադագասկար - Հանրապետության օրը
- Ռուսաստան - ԽՍՀՄ ստեղծման օրը *
- Ռուսաստան - Նվերներ փաթեթավորման օրը *
- Սլովակիա - Սլովակիան անկախ եկեղեցական նահանգ հռչակելու օրւ
- ԱՄՆ - Բեկոնի ազգային օրը (National Bacon Day)
- ԱՄՆ - Կերակրի սոդայի օրը (Bicarbonate of Soda Day)
- ԱՄՆ - «Ասեղնատերև» ընտանեկան տոնի օրը (Falling Needles Family Fest Day)
- Ֆիլիպիններ - Ազգային հերոս Խոսե Ռիսալի օրը
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1999 - Լիվերպուլում Մայքլ Էբրամը մահափրոձ է կատարում «Բիթլզ»-ի երաժիշտ Ջորջ Հարիսոնի դեմ, սակայն նրա կնոջը հաջողվում է զինաթափել հանցագործին և հանձնել ոստիկանների ձեռքը:
1993 - Իսրայելն ու Վատիկանը կարգավորեցին դիվանագիտական հարաբերությունները։
1980 - ASALA. Պայթյուն Բեյրութի շվեյցարական «Կրեդիտ Սուիս» բանկի մասնաճյուղերից մեկի առջև։
- Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
- 1981 թվականի հունվարի 2-ին Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ը հայտարարություն է տարածում, կոչ անելով մինչև հունվարի 15-ը դադարեցնել շվեյցարական հաստատությունների դեմ գործողությունները։
1966 - Բրիտանական կառավարությունը առաջարկում է ԱՄՆ-ին, Հարավային Վիետնամին և Հյուսիսային Վիետնամին հանդիպել բրիտանական տարածքում և պայմանավորվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին:
1926 - Լենինգրադում «Կարմիր աստղ» գործարանում սկսվում է մարգարինի արտադրությունը:
1919 - Լոնդոնի «Լինքոլն» հյուրանոցում բացվում է առաջին ուսանողական բարը կանանց համար:
1806 - Թուրքիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
- Ռուսաստանը գրավեց Բաքուն։
ԾՆՎԵԼ ԵՆ
1984 - Լեբրոն Ջեյմս, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1980 - Էլիզա Դուշկու, ալբանական արմատներով, ամերիկացի դերասանուհի
1918 - Գիորգի Մելիքիշվիլի, խոշոր վրացի պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (մ․ 2002)
- հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերվող հետազոտությունների համար։
1905 - Դանիիլ Խարմս, ռուս գրող-աբսուրդիստ։
1883 - Սարգիս Լուկաշին, հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, եղել է ժողկոմխորհի նախագահ (սպանվել է 1937)
1865 - Ջոզեֆ Ռեդյարդ Քիփլինգ, անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր (մ․ 1936)
1824 - Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկի, ռուս դիվանագետ, իշխան (մ. 1896)
1401 - Մազաչչո, իտալացի նկարիչ, ֆլորենտական քվատրոչենտոյի խոշորագույն ներկայացուցիչ