Պատմության այս օրը. հոկտեմբերի 14
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Ստանդարտների համաշխարհային օրը (World Standards Day) *
- Էկոլոգիական կրթության համաշխարհային օրը (World Environmental Education Day) *
- Սպիրոմետրիայի համաշխարհային օրը (World Spirometry Day) *
- Հոլի միջազգային օրը (International Top Spinning Day) *
- Ճապոնական դելֆինների փրկության միջազգային օրը (International SaveJapanDolphins Day) *
Ազգային
- ԱՄՆ - Ընտանի կենդանիների ճարպակալման ազգային օրը (National Pet Obesity Day) *
- ԱՄՆ - Ծաղրանքի դեմ պայքարի ազգային օրը (National Stop Bullying Day) *
- ԱՄՆ - Շտապ օգնության բուժքույրերի ազգային օրը (National Emergency Nurses Day) *
- ԱՄՆ - Ճաղատ և ազատ լինելու օրը (Be Bald and Be Free Day) *
- ԱՄՆ - Հանածոների ազգային օրը (National Fossil Day) *
- ԱՄՆ - Աղանդերի ազգային օրը (National Dessert Day) *
- ԱՄՆ - Փափուկ արջուկին աշխատանքի կամ դպրոց տանելու օրը (Bring Your Teddy Bear to Work & School Day) *
- ԱՄՆ - Ծնողներին ճաշի հրավիրելու օրը (Take Your Parents To Lunch Day) *
- ԱՄՆ - Թմբլիկների ազգային օրը (National Curves Day) *
- ԱՄՆ - Փոքրատառերի ազգային օրը (National Lowercase Day) *
- Բելառուս - Մայրերի օրը
- Եմեն - Ազատագրման օրը
- Լեհաստան - Ազգային կրթության օրը
- Կոնգո - Երիտասարդության օրը
- Մոլդովա - Քիշնևի օրը
- Ռուսաստան - Արգելանոցների աշխատակիցների օրը
- Ռուսաստան - Կովկասյան վվանի հիմնադրման օրը
- Ռուսաստան - Վինի Թուխի ծննդյան օրը *
- Ռուսաստան - Կենսական ուժերի կուտակման օրը *
- Վրաստան - Մցխեթոբա *
- Տանզանիա - Նյերերեի օրը (Mwalimu Nyerere Day)
- Ուկրաինա - Պաշտպանի օրը
* Հոկտեմբերի 14-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012 - Տեղի ունեցավ Ֆելիքս Բաումգարտների բարեհաջող թռիչքը 39 կմ (128 100 ոտնաչափ) բարձրությունից:
2008 - Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտում է 7.87% անկումով5
2008 - Արաբական Միացյալ Էմիրությունները ճանաչեցին Կոսովոյի անկախությունը:
2002 - Ուղղափառությունը Վրաստանում հայտարարվեց պաշտոնական պետական կրոն:
1997 - Էրմիտաժում կրկին ցուցադրվեց Ռեմբրանդտի «Դանայա» կտավը, որը 12 տարի վերականգնվում էր այն բանից հետո, երբ հոգեկան անհավասարակշիռ այցելուն նրա վրա ծծմբաթթու էր լցրել:
1981 – Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվում է Եգիպտոսի նախագահ։
1970 - Հաագայում ընդունվեց օդանավերի ապօրինի զավթման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան, որն ուժի մեջ մտավ ուղիղ մեկ տարի անց:
1969 - Մեծ Բրիտանիայում շրջանառության դրվեց յոթանկյուն 50 պենսանոց մետաղադրամը՝ փոխարինելով 10 շիլինգանոց թղթադրամին:
- Դա տասական դրամական համակարգին անցնելու քայլերից մեկն էր, որը վերջնականապես ներդրվեց 1971 թվականի փետրվարին։
1969 - Ամերիկյան Տրենտոն քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ) երգիչ Ֆրենկ Սինատրային ձերբակալելու օրդեր տրվեց, որը հրաժարվել էր ներկայանալ կազմակերպված հանցավորությունների հետաքննության հանձնաժողով:
- Չնայած մաֆիայի հետ իր կապերի մասին համառ լուրերին, երգիչը հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել կրկեսային ներկայացմանը։
1966 - Կանադայի կաթոլիկ եպիսկոպոսները հայտարարեցին, որ հետայսու կաթոլիկներին կարելի է ուրբաթ օրերին միս ուտել:
1966 - Գրեյս Սլիկն առաջին անգամ ելույթ ունեցավ «Jefferson Airplane» խմբի հետ՝ փոխարինելով Սիգնի Անդերսոնին, որը դեկրետ էր գնացել։
1964 - Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը դառնում է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար և ԽՍՀՄ ղեկավար, փոխարինելով Նիկիտա Խրուշչովին:
1962 - Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը խորհրդային հրթիռներ հայտնաբերեց Կուբայում։
- Կարիբյան ճգնաժամի սկիզբը։
1957 - Լոնդոնի համակարգչային խմբի և գիտնականների ոչ ֆորմալ ակումբի հիման վրա հիմնադրվեց Բրիտանական համակարգչային ընկերությունը:
- Առաջին նախագահը Մորիս Ուիլքսն էր։
1947 - Ամերիկացի փորձարկող օդաչու Չարլզ Յեգերն ինքնաթիռով առաջին անգամ գերազանցեց ձայնի արագությունը:
1946 - Որոշում կայացվեց ստեղծել Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը։
1943 - Սոբիբոր համակենտրոնացման ճամբարի ապստամբությունը՝ միակ հաջողված ապստամբությունը Երրորդ ռեյխի համակենտրոնացման ճամբարներում:
1940 - Վիշիստական Ֆրանսիայում ամուսնացած կանանց արգելվեց աշխատել պետական հաստատություններում:
1926 - Լոնդոնում հրատարակվեց Ալան Միլնի «Վինի Թուխը» գիրքը:
1905 - Փարիզում հիմնադրվեց Օդագնացության միջազգային ֆեդերացիան:
1897 - Ադերի Կլեմենտի «Ավիոն III» մոնոպլանը թռավ մոտ 300 մ:
1892 - Արթուր Կոնան Դոյլը հրատարակեց «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:
1884 - Ջորջ Իսթմանը արտոնագրեց ֆոտոժապավենը։
1883 - Ֆրանսիացի կապիտալիստ Գուժոնը Մոսկվայում Ռոգոժսկի ուղեկալի մոտ բացեց մետաղալարեր պատրաստող արհեստանոցներ:
- 1918 թվականին նրանց բազայի հիման վրա ընդլայնված գործարանը ազգայնացվեց, ավելի ուշ վերանվանվելով «Մուրճ և մանգաղ»։
1860 - Սանկտ Պետերբուրգում բացվեց օպերային Մարիինյան թատրոն:
1851 - Անգլիայում հիմնադրվեց «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
1843 - Պոտսդամում առաջին անգամ հնչեց Ֆ. Մենդելսոնի «Հարսանեկան երթը»՝ ըստ Վ.Շեքսպիրի պիեսի «Ամառային գիշերվա երազ» ներկայացման առաջնախաղին։
1822 - Վիկտոր Հյուգոն ամուսնացավ Ադել Ֆուշեի հետ:
1794 – Հիմնադրվեց «Ազդարար» թերթը5
1768 - Վիրջինիայում և Կարոլինայում չերոկայի հնդկացիների հողերը հայտարարվեցին բրիտանական գահի սեփականությունը:
1529 - Ավարտվեց թուրքերի կողմից Վիեննայի պաշարումը:
- Թուրքական բանակը նահանջում է ՝ այդպես էլ չգրավելով քաղաքը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1986 - Իվետա Մուկուչյան, երգչուհի և մոդել
1978 - Աշեր, ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, պարող և դերասան
1963 - Ալեսանդրո Սաֆինա, իտալացի տենոր
1952 - Նիկոլայ Անդրիանով, ռուս սովետական մարմնամարզիկ (մ. 2011)
1944 - Ուդո Կիր, գերմանացի դերասան
1944 - Ալեքսեյ Սիսակյան, հայ սովետական ֆիզիկոս-տեսաբան
1930 - Լևոն Գևորգյան, ճարտարապետ
1928 - Հեկտոր Ռիալ, արգենտինացի ֆուտբոլիստ (մ. 1991)
1922 - Վաչագան Վլասով, գեներալ-մայոր (մ. 2003)
1902 - Համազասպ Հարությունյան, խորհրդային դիվանագետ (մ. 2011)
1890 - Դուայթ Էյզենհաուեր, ԱՄՆ-ի 34-րդ նախագահ 1953-61 թթ. (մ. 1969)
1824 - Ադոլֆ Մոնտիչելլի, ֆրանսիացի նկարիչ (մ. 1886)
1784 - Ֆերդինանդ VII, Իսպանիայի թագավոր 1800 և 1813-ից մինչև մահը (մ. 1833)
1585 - Հենրիխ Շյուց, գերմանացի կոմպոզիտոր (մ. 1672)
1542 - Աքբար Մեծ, մողոլների տիրակալ 1556 թվականից մինչև մահը (մ. 1605)