Պատմության այս օրը. հուլիսի 17
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Միջազգային արդարադատության համաշխարհային օրը (World Day for International Justice) *
1998 թ. այս օրն է ընդունվել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Փաստաթղթով հիմնադրվել է Միջազգային քրեական դատարանը, որը կոչված է քրեական արդարադատություն իրականացնել միջազգային ամբողջ հանրության մտահոգությունը հարուցող առավել ծանր հանցագործությունների համար պատասխանատու ֆիզիկական անձանց նկատմամբ:
Տոնի համար հիմք է ծառայել 1998թ.-ի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի անդամ երկրների ընդունած Հռոմի ստատուտը: Վերջինն ուժի մեջ է մտել 2002թ.-ի հուլիսի 1-ին, երբ փաստաթուղթը վավերացրեց 60 պետություն: Հռոմի ստատուտի կապակցությամբ 2010թ.-ի հունիսի 1-ին Ուգանդայում անցկացված գագաթաժողովում որոշվեց հուլիսի 17-ը նշել որպես Քրեական արդարադատության միջազգային օր: Հետագայում օրվա անվանումը փոխվեց: Այժմ այդ օրն աշխարհում նշվում է որպես Արդարադատության միջազգային օր:
Միջազգային քրեական դատարանի իրավասությունը տարածվում է հետևյալ հանցագործությունների վրա. ցեղասպանության հանցագործություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ (ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործություններ), ագրեսիայի հանցագործություն: Հայաստանը ստորագրել է Կանոնադրությունը 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն դեռևս չի վավերացրել, ինչը նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Հայաստանի կողմից ճանչված չէ:
- Էմոձիի համաշխարհային օրը (World Emoji Day) *
- Ֆիրգունի միջազգային օրը (International Firgun Day) *
- Դիսնեյլենդի ծննդյան օրը *
Ազգային
- ԱՄՆ - Ազգային վիճակախաղի օրը (National Lottery Day) *
- ԱՄՆ - Դեղին խոզերի ազգային օրը (National Yellow Pig Day) *
- ԱՄՆ - Դաջվածքների ազգային օրը (National Tattoo Day) *
- ԱՄՆ - Կորրիգանի սխալ ճանապարհի ազգային օրը (National Wrong Way Corrigan Day) *
- ԱՄՆ - Դեղձի պաղպաղակի ազգային օրը (Peach Ice Cream Day) *
- ԱՄՆ - Բնական թաղանթային ճողվածքի շաբաթ (Congenital Diaphragmatic Hernia Week) *
- Ավստրալիա - Կատերին Շոուի օրը (Katherine Show Day) *
- Բելգիա - Գենցեի փառատոնը (Gentse Feesten) *
- Լեսոտո - Թագավորի օրը
- Հարավային Կորեա - Սահմանադրության օրը
- Հնդկաստան - Ու Տիրոտ Սինգի օրը (U Tirot Sing Day) *
- Ճապոնիա - Գիոն Մացուրի (Gion Matsuri) *
- Մալայզիա - Ռաջա Փերլիսի ծննդյան օրը (Birthday of the Raja of Perlis)
- Շվեդիա - Ջրվեժի օրերը (Fallens Dagar)
- Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի ավիացիայի օրը
- Ռուսաստան - Ազգագրագետի օրը
- Ռուսաստան - Արմատացած ավանդույթների օրը *
- Ռուսաստան - Նվերներ տալու օրը *
- Սլովակիա - Անկախության հռչակման օրը
- Ֆինլանդիա - Ժողովրդավարության օրը
* Հուլիսի 17-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2016 - ՊՊԾ գնդի գրավումով Երևանում սկսվեց զինված ապստամբություն։
2007 - Սան Պաուլուի օդանավակայանում ինքնաթիռի վթարից զոհվում է 199 մարդ։
1996 - Ստեղծվում է «Պորտուգալախոս երկրների գործակցություն» կազմակերպությունը։
1992 - Չեխոսլովակիայի կազմից Սլովակիայի դուրս գալու պատճառով հրաժարական է տալիս երկրի նախագահ Վացլավ Հավելը
1976 - Մոնրեալում սկսվում են 21-րդ Օլիմպիական խաղերը։
1975 - Կալիֆորնիայում սատկում է աշխարհի ամենածեր կաթնասունը՝ 75 տարեկան Մոդոկ փիղը։
1955 - Կալիֆորնիայում բացվում է «Դիսնեյլենդը»։
1918 - Գիշերը գնդակահարվում է Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդի ընտանիքը։
1868 - Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվում է Տոկիո։
1793 - Փարիզում մահապատժի է ենթարկվում ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Մարատին սպանողը՝ Շառլոտա Կորդեն։
1775 - ԱՄՆ-ում բացվում է աշխարհում առաջին ռազմական հիվանդանոցը։
մ․թ․ա․ 709 - Չինացի Չու Ֆուն առաջին անգամ նկարագրում է արևի ամբողջական խավարումը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1987 - Տիգրան Համասյան, ջազ դաշնակահար, կոմպոզիտոր
1975 - Ելենա Անայա, իսպանացի դերասանուհի
1954 - Անգելա Մերկել, Գերմանիայի 8-րդ կանցլեր
1899 - Ջեյմս Կեգնի, ամերիկացի երգիչ, պարող
1894 - Ազատ Վշտունի, հայ բանաստեղծ
1796 - Ժան Բատիստ Կամիլ Կորո, ֆրանսիացի նկարիչ
- Ռոմանտիզմի շրջանի ամենահայտնի բնանկարիչներից մեկն է։ Մեծ ազդեցություն է ունեցել իմպրեսիոնիստների վրա։