Պատմության այս օրը. հուլիսի 27
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Պարկապզուկի երախտագիտության օրը (Bagpipe Appreciation Day) *
- Համբուրգերի ծննդյան օրը *
Ազգային
- Ավստրալիա - Նորֆոլքի օրը (Norfolk Day) *
- Ամերիկյան Վիրջինյան կղզիներ - Աղոթք փոթորկի համար (Hurricane Supplication Day) *
- ԱՄՆ - Նյու Ջերսիի ազգային օրը (National New Jersey Day)
- ԱՄՆ - Կորեական պատերազմի վետերանների հաշտեցման ազգային օրը
- ԱՄՆ - Շոտլանդական վիսկու ազգային օրը (National Scotch Day) *
- ԱՄՆ - Սեփական շալվարն զբոսանքի հանելու ազգային օրը (National Take Your Pants for a Walk Day) *
- ԱՄՆ - Կրեմ-բրյուլեի ազգային օրը (National Creme Brulee Day) *
- ԱՄՆ - Ոտնացուպերով քայլելու ազգային օրը (National Walk on Stilts Day) *
- ԱՄՆ - Գերի Գիգաքսի օրը (Gary Gygax Day) *
- ԱՄՆ - Սիրո բարության ազգային օրը (National Love is Kind Day) *
- ԱՄՆ - Տնական բույսերի հետ զբոսնելու ազգային օրը (Take Your Houseplants for a Walk Day) *
- ԱՄՆ - Հավի ձողիկների օրը (Chicken Finger Day) *
- Բոնայրե - Դիմակահանդեսային երկուշաբթի *
- ԿԺԴՀ - Հաղթանակի օրը
- Մեքսիկա - Գյուլագեուեթցի փառատոնը (Guelaguetza Festival) *
- Պուերտո Ռիկո - Խոսե Սելսիո Բարբոսի օրը *
- Ռուսատան - Հինգ պատահական հանդիպման օրը
- Սաբա - Դիմակահանդեսային երկուշաբթի *
- Սինտ Էստատիուս - Դիմակահանդեսային երկուշաբթի *
- Վիետնամ - Հիշատակի օրը
- Ֆիլիպիններ - Քրիստոսի Եկեղեցու օրը (Iglesia ni Cristo)
- Ֆինլանդիա - Քնատ գլխի ազգային օրը *
* Հուլիսի 27-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012 - Լոնդոնի օլիմպիական խաղերի բացումը։
1994 - Հնդկաստանի խորհրդարանը ծնողներին արգելում է իմանալ ապագա երեխայի սեռը։
1983 - «Հայկական հեղափոխական բանակ» կազմակերպությունը Լիսաբոնում պատանդ է վերցնում Թուրքիայի դեսպանատան աշխատողներին, սպանելով երկու հոգու՝ թուրք դիվանագետի կնոջը և պորտուգալացի մի ոստիկանի։
- Գործողությունն իրականացրած հինգ անդամները տեղում սպանվում են։
1953 - Վատիկանը սուրբ տոներին արգելում է ֆաբրիկաներում աշխատանքը։
1953 - Կորեական պատերազմն ավարտվում է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բաժանարար գոտու ստեղծումով։
1945 - Ալեքսանդր Սոլժենիցինը դատապարտվում է ութ տարվա ուղղիչ աշխատանքների՝ «հակասովետական քարոզչության համար»։
1944 - Խորհրդային զորքերն ազատագրում են Լվովը։
1943 - Իտալիայում կազմալուծվում է նացիստական կուսակցությունը։
1921 - Կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգն առաջին անգամ առանձնացնում է ինսուլինը։
1890 - Վինսենթ վան Գոգը կրակում է իր վրա և մահանում է երկու օր հետո։
1656 - Բ․ Սպինոզան իր հայացքների պատճառով վտարվում է հրեաների հասարակությունից ու Ամստերդամի իր տանից։
1606 - Պորտ Ռոյալում հիմնադրվում է Կանադայի առաջին ֆրանսիական մշտական գաղութը։
1586 - Անգլիացի ծովագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Բրիտանիա ծխախոտ է բերում։
ԾՆՎԵԼ ԵՆ
1987 - Հռիփսիմե Խուրշուդյան, հայ ծանրամարտիկ
1987 - Մարեկ Համշիկ, սլովակ ֆուտբոլիստ
1975 - Արա Աբրահամյան, հայազգի շվեդական ըմբիշ
1942 - Կլոդ Մութաֆյան, ֆրանսահայ մաթեմատիկոս, հայագետ և պատմաբան
1923 - Մասուտացու Օյամա, քյոքուշինքայ կարատեի հիմնադիր վարպետը
1917 - Բուրվիլ, ֆրանսիացի դերասան, էստրադային երգիչ
- Լուի դե Ֆյունեսի հետ նկարահանվել է «Մեծ զբոսանք» և «Շշմածը» ֆիլմերում։
1897 - Ադոլֆո Բալոնչերի, իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1889 - Օտո Սկուլմե, լատվիացի նկարիչ
1835 - Ջոզուե Կարդուչչի, իտալացի բանաստեղծ (մ. 1907)
1830 - Ադել Հյուգո, Վիկտոր Հյուգոյի և Ադելի դուստրը
- Ֆրանսուա Տրյուֆոյի «Ադել Հ.-ի պատմությունը» ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպն է։ Իր անվանումով Ադել Հյուգոյին է պարտական այսպես կոչված՝ «Ադելի համախտանիշը», այն է՝ երկարատև սիրային կախվածություն, հիվանդագին կիրք, որը մնում է անպատասխան։
- Ադելը երկար ժամանակ տառապել է անգլիացի սպա Ալբերտ Պինսոնի նկատմամբ անպատասխան զգացմունքներից։
1824 - Ալեքսանդր Դյումա (որդի), ֆրանսիացի գրող
- Առավել հայտնի է որպես «Կամելիազարդ տիկինը» վեպի հեղինակ։