Պատմության այս օրը. հունիսի 5
 ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Շրջակա միջավայրի համաշխարհային օրը (World Environment Day)
 
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում, 1972 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին։ Այս համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր հանձնաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։ Ինչպես նաև Գլխավոր հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։
- ՄԻԱՎ վարակից երկարաժամկետ զոհերի օրը (HIV Long-Term Survivors Day) *
 - Ընդդեմ տեսակների խտրականության համաշխարհային օրը (World Day Against Speciesism) *
 - Ապօրինի, չտեղեկացպած և չկարգավորված ձկնորսության դեմ պայքարի համաշխարհային օրը
 - Apple II-ի օրը (Apple II Day) *
 - Մոնգոլֆիերի օրը (Hot Air Balloon Day) *
 - Քովորքինգի օրը (Coworking Day) *
 
Ազգային
- ԱՄՆ - Հրազենի գործադրմամբ բռնության մասին իրազեկման ազգային օրը (National Gun Violence Awareness Day)
 - ԱՄՆ - Ժողովրդական մոլորությունների փառատոն (Festival of Popular Delusions Day) *
 - ԱՄՆ - Փքաբլիթի ազգային օրը (National Donut Day) *
 - ԱՄՆ - Կետչուպի ազգային օրը (National Ketchup Day) *
 - ԱՄՆ - Ինքնաթոր խմիչքի ազգային օրը (National Moonshine Day) *
 - ԱՄՆ - Բուսական բուրգերի ազգային օրը (National Veggie Burger Day)
 - ԱՄՆ - Համեմահացի ազգային օրը (National Gingerbread Day) *
 - ԱՄՆ - Ձկան և չիփսի օրը (Fish and Chip Day) *
 - ԱՄՆ - Նրբերշիկով ոլորակի օրը (Sausage Roll Day) *
 - ԱՄՆ - Ռայան Մորանի օրը (Ryan Moran Day) *
 - Բահամյան կղզիներ - Ռենդոլ Ֆոքսի աշխատանքի օրը *
 - Բելոռուս - Շրջակա միջավայրի պաշպանության օրը
 - Բութան - Պարինիվանայի օրը *
 - Բուլղարիա - Վարդերի փառատոն *
 - Դանիա - Սահմանադրության օրը (Constitution Day)
 - Դանիա - Հայրիկի օրը
 - Իրան - Խորդադյան ապստամբության օրը *
 - Հասարակածային Գվինեա - Նախագահի օրը
 - Ղազախստան - Բնապահպանի օրը
 - Մարշալյան կղզիներ - Երիտասարդության օրը
 - Մեն կղզի - Senior ТТ մրցավազքի օրը (Senior TT Race) *
 - Նոր Զելանդիա - Ծառատունկի օրը
 - Ռուսաստան - Ռուսական ոստիկանության ստեղծման օրը
 - Ռուսաստան - Ռուսական բնապահպանի օրը
 - Ռուսաստան - ՌԴ բույսերի կարանտինի պետական ծառայության օրը
 - Ռուսաստան - Բաղնիքի ռետինե քստիկների օրը
 - Ռուսաստան - Արևային նապաստակների օրը
 - Ռումինիա - Ուսուցչի օրը
 - Սեյշելյան կղզիներ - Ազատագրության օրը
 - Սուրինամ - Հնդկացիների ժամանման օրը *
 - Վիետնամ - Տարվա կեսի տոնը (Тет Доан Нго) *
 - Ֆարերյան կղզիներ - Սահմանադրության օրը (Constitution Day)
 
* Հունիսի 5-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012 - 21-րդ դարում վերջին անգամ Վեներան սկսում է անցնել Արեգակի առջևով:
1999 - Սկսվեց Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը:
1981 - Հիվանդությունների հսկման ամերիկյան կենտրոնը գրանցեց նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ-ը:
1967 - Սկսվեց Վեցօրյա պատերազմը:
1873 - Անգլիայի ճնշման տակ փակվում է աշխարհի ամենամեծ՝ Զանզիբարի ստրուկների շուկան:
1862 - Սայգոնում (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրի համաձայն, Ֆրանսիային էր անցնում Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը:
1799 - Գերմանացի բնախույզ Ալեքսանդր Հումբոլդթը ֆրանսիացի բուսաբան Էմե Բոնփլանի հետ սկսում է ճանապարհորդությունը Կենտրոնական և Հարավային Ամերիկաներով:
1783 - Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրները օդ բարձրացրեցին առաջին օդով լցված թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացավ «Մոնգոլֆիեր» անունը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1975 - Ժիդրունաս Իլգաուսկաս (Žydrūnas Ilgauskas), լիթվանաամերիկացի բասկետբոլիստ
1971 - Մարկ Ուոլբերգ (Mark Wahlberg), ամերիկացի դերասան
1961 - Կարեն Կավալերյան, ռուսաստանցի հայազգի բանաստեղծ
1949 - Քեն Ֆոլլեթ (Ken Follett), ուելսցի գրող
1937 - Գուժ Մանուկյան, դերասան
1926 - Գուրգեն Դալիբալթայան, գեներալ-գնդապետ
1907 - Արաքսյա Գյուլզադյան, երգչուհի 
1898 - Ֆեդերիկո Գարսիա Լորկա, 20-րդ դարի իսպանացի մեծագույն գրողներից 
1858 - Ալեքսանդր Աբելյան, հայ դրամատուրգ, թատերական գործիչ
1818 - Գևորգ Ախվերդյան, հայ բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ
1723 - Ադամ Սմիթ (Adam Smith), շոտլանդացի բարոյագետ և տնտեսագետ
 

