Պատմության այս օրը. հունիսի 9
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Արխիվների միջազգային օրը (International Archives Day)
Հունիսի 9-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է Արխիվների միջազգային օրը, որը հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1948թ. հունիսի 9-ին, երբ հիմնվել է աշխարհի մոտ 200 արխիվ միավորող Արխիվների միջազգային խորհուրդը: Հայաստանը հունիսի 9-ը նշում է որպես Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԽ) աշխատողների և բոլոր արխիվագետների օր:
- Ընկերների միջազգային օրը (International Friends Day) *
Հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը: Աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում շատ բարձր են գնահատել ընկերությունը՝ այն համարելով բարոյական և սոցիալական մեծագույն արժեք: Որպես կանոն, սակայն, իսկական ընկերությունը միշտ համարվել է հազվադեպ երևույթ: Բնական է, որ շատ ժողովուրդներ մեզ են թողել նաև ընկերության թեմայով ասացվածքներ, առակներ, տարբեր պատմություններ: Այսպես, տարածված ասույթներից են հետևյալները՝ «Հին ընկերը լավ է, քան երկու նորը», «Իսկական ընկերը կարիքի մեջ է երևում» և այլն: Ընկերության միջազգային օրն ընդունվել է նրա համար, որ հիշեցնենք մեր ընկերներին այն մասին, թե որքան կարևոր է նրանց գոյությունը մեզ համար:
- Հավատարմագրման միջազգային օրը (International Accreditation Day)
- Կելտական արվեստի միջազգային օրը (International Celtic Art Day) *
- Նուդիստի համաշխարհային օրը *
- Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների համախտանիշի համաշխարհային օրը (World APS Day) *
- Վարդագույն գինու օրը (Rosé Wine Day) *
- Հարավաֆրիկյան ֆուտբոլի օրը *
- Կորալյան եռանկյունու օրը (Coral Triangle Day) *
Ազգային
- Ալանդյան կղզիներ - Ինքնավարության օրը *
- ԱՄՆ - Սեքսի ազգային օրը (National Sex Day) *
- ԱՄՆ - Ելակով և խավարածիլով կարկանդակի ազգային օրը (National Rhubarb Strawberry Pie Day) *
- ԱՄՆ - Էրլի ազգային օրը (National Earl Day) *
- ԱՄՆ - Դոնալդ Դակի ազգային օրը (National Donald Duck Day) *
- ԱՄՆ - Բժիշկ կանչելու ազգային օրը (National Call Your Doctor Day) *
- Արգենտինա - Երկրաբանի օրը (Geologists Day)
- Բրազիլիա - Ժոզե Դի Անսիետա Առաքյալի հիշատակի օրը *
- Հորդանան - Աբդուլա II թագավորի գահակալման տարեդարձը
- Իռլանդիա - Սուրբ Կոլոմբոս Իռլանդացու օրը *
- Իսպանիա - Լա-Ռիոխայի օրը (Day of La Rioja)
- Իսպանիա - Մուրսիայի օրը (Day of Murcia)
- Լյուքսեմբուրգ - Սուրբ Վիլիբրորայի օրը
- Ռուսաստան - Գերմանիայում խորհրդային զորախմբի օրը (День ГСВГ) *
- Ռուսաստան - Օճառե պղպջակների բաց թողնելու օրը
- Ուգանդա - Հերոսների օրը
* Հունիսի 9-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2001 - Սոլժենիցինը կողմ արտահայտվեց մահապատժին։
1967 - Վեցօրյա պատերազմում Իսրայելը Սիրիայից գրավում է Գոլանի բարձունքները:
1963 - Ուինստոն Չերչիլը հայտարարվեց ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացի։
1935 - ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք մահապատժի մասին բոլոր նրանց համար, ովքեր փախչում էին արտասահման:
1934 - Էկրան դուրս եկավ Դոնալդ Դակ բադիկի առաջին մուլտֆիլմը։
1920 - Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։
- Թուրքական բանակը հարձակվեց դաշնակցական Հայաստանի վրա և գրավելով Հայաստանի 2/3-ը, նոյեմբերի 18-ին ստիպեց դաշնակցականներին ստորագրել հաշտության պայմանագիր, որով Հայաստանը դառնում էր Թուրքիայի մաս։
1889 - Հռոմում Ջորդանո Բրունոյի մահապատժի վայրում (նրան այրել են խարույկի վրա) բացվեց նրա հուշարձանը:
1873 - Բացումից 16 օր անց Լոնդոնում հրդեհից ամբողջովին այրվում է Ալեքսանդրա պալատը:
1849 - Ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։
- Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ։ Այդպիսի վարչական բաժանումը կարելի է ասել պահպանվեց մինչև 1917 թվականը։
53 - Խառանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Կրասոսի գլխավորած հռոմեական զորքերը պարտություն են կրում պարթևներից:
ԾՆՎԵԼ ԵՆ
1988 - Տիգրան Մարտիրոսյան, ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
1984 - Ուեսլի Բենյամին Սնեյդեր, հոլանդացի ֆուտբոլիստ
1982 - Քեթրին Էլիզաբետ, Քեմբրիջի հերցոգուհի, Արքայազն Ուիլյամի կինը
1981 - Նատալի Պորտման, դերասանուհի Նատալի Պորտման
- Հայտնի է դարձել «Լեոն», «Մտերմություն», «Աստղային պատերազմներ» ֆիլմերից։ 2011 թվականին «Սև կարապ» ֆիլմում խաղացած դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։
1978 - Այլին Խաչատուրյան, լիբանանահայ ռոք-երգչուհի
1978 - Միրոսլավ Կլոզե, գերմանացի ֆուտբոլիստ, աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու
1963 - Ջոնի Դեփ, ամերիկացի կինոաստղ
- Հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմապատումից։ Նկարահանվել է նաև Թիմ Բարտոնի ֆիլմերում՝ «Էդվարդ Մկրատաձեռն», «Նիրհող հովիտ», «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան», «Ալիսան հրաշքների աշխարհում»։ Մյուս հայտնի ֆիլմերն են «Կոկաին», «Մեռյալը», «Դոնի Բրասկո», «Վախն ու ատելությունը Լաս Վեգասում», «Զբոսաշրջիկը»։
1945 - Ֆաինա Մելնիկ, սկավառականետորդ և գունդ հրող
1941 - Ջոն Լորդ, անգլիացի երգիչ և երաժիշտ (Deep Purple)
1905 - Գուրգեն Հարությունյան, հայ դերասան
1904 - Դավիթ Մալյան, հայ նշանավոր դերասան
1897 - Միքայել Արուտչյան, հայ բեմադրող-նկարիչ
1840 - Ակակի Ծերեթելի, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր
1810 - Կարլ Օտտո Էրենֆրիդ Նիկոլայի, գերմանացի երգահան և դիրիժոր
1775 - Ֆրիդրիխ Գրոտեֆենդ, գերմանացի լեզվաբան, հետազոտող
1672 - Պետրոս Մեծ, Ռուսիո կայսր
68 - Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս, հռոոմեական կայսր