«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հունվարի 16

Պատմության այս օրը. հունվարի 16

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

Եկեղեցական

  • Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Առանց հերձադանակի ազգային օրը (National without scalpel Day) *
  • ԱՄՆ - Ոչինիչի ազգային օրը (National Nothing Day) *
  • ԱՄՆ - Հավատքի ազատության օրը (Religious Freedom Day) *
  • ԱՄՆ - «ՖԻԳ Նյուտոն» թխվածքաբլիթի ազգային օրը (National Fig Newton Day) *
  • ԱՄՆ - Վիշապի օրը (Appreciate a Dragon Day) *
  • Բենին - Նահատակների օրը
  • Թաիլանդ - Ուսուցչի օրը (Teachers' Day)
  • Կոնգո - Հերոսների օրը (Heroes’ Day) 
  • Ռուսաստան - Պայուսակը քչփորելու օրը *

* Տոների մասին մանրամասն՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - ԱՄՆ-ում արձակվեց «Կոլումբիա» տիեզերանավ-մաքոքը, որում գտնվում էր Իսրայելի առաջին տիեզերագնացը։ Փետրվարի 1-ին Երկիր վերադառնալիս շաթլը վթարի ենթարկվեց և անձնակազմի 7 անդամներն էլ զոհվեցին։
2002 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Աֆղանստանում իշխող Ալ-Քաիդա ծայրահեղական կազմակերպության և Թալիբան շարժման դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշմանը։
1992 - Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոմեխանիզացված գնդի սպայակազմը հրաժարվեց ԼՂՀ դեմ պատերազմում ենթարկվել Ադրբեջանին։
1991 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունեց որոշում «ԽՍՀՄ-ի պահ­պանման վերաբերյալ հանրաքվե» կազմակերպելու մասին:

  • Հանրա­քվեի օր նշանակվեց մարտի 17-ը:

1989 - Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվեց բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:

  • Հայաստանի ազգային հերոս, Արցախյան պատերազմի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանը 1978 թվականին եղել է Իրանում, ապա Լիբանանում, մասնակցել Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 
  • 1980թ.-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981թ.-ին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը: 1981թ.-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985 թ.-ին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989թ.-ի հունվարի 16-ին։

1990 - Ադրբեջանցիները հրկիզեցին Բաքվի հայկական եկեղեցին։
1973 - «Լունա 21» միջմոլորակային կայանը լուսնի վրա փափուկ վայրէջքից հետո առաջին անգամ բաց թողեց «Լուսնագնաց 2»-ը՝ Երկրի բնական արբանյակի վրա ճամփորդելու։
1969 - Չեխ ուսանող Յան Պալախը Պրահայի Վացլավի անվան հրապարակում ինքնահրկիզման ակտ կատարեց՝ ի նշան բողոքի 1968թ. խորհրդային զորքերի ռազմական ներխուժման դեմ։
1969 - Խորհրդային «Սոյուզ 4» և «Սոյուզ 5» տիեզերանավերը առաջին անգամ կատարեցին օդաչուավոր միացում։
1963 - Նիկիտա Խրուշչովը աշխարհին հայտարարեց ԽՍՀՄ-ի կողմից ջրածնային ռումբի ստեղծման մասին:
1957 - Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ իր գործունեությունն է սկսել «Բիթլզ» խումբը:
1944 - Դուայթ Էյզենհաուերը նշանակվում է դաշնակիցների էքսպեդիցիոն ուժերի գլխավոր հրամանատար, որոնք պետք է Նորմանդիայում ֆաշիստական Գերմանիայի դեմ բացեին երկրորդ ճակատը։
1924 - Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը կոչվեց Լենինի անունով, այժմ՝ Հանրապետության հրապարակ։
1920 - ԱՄՆ-ում ուժի մեջ մտավ «Ոգելիցի արգելքը» («չոր») օրենքը։
1920 - Փարիզում կայացավ Ազգերի լիգայի առաջին նիստը:
1909 - Էռնեստ Շեկլտոնի արշավախումբը հայտնաբերեց Երկրի հարավային մագնիսական բևեռը։
1820 – Ռուս ծովագնաց Ֆադեյ Բելինսհաուզենը առաջին անգամ հասավ Անտարկտիդայի մոտ:
1780 - Անգլիական նավատորմն իսպանացիներին հաղթելով, ազատագրում է Ջիբրալթարը։
1605
 - Մադրիդում լույս է տեսնում Միգել Սերվանտեսի «Լամանչեցի զվարճալի ասպետ դոն Քիշոտը» (El ingenioso hidalgo Don Quijote de la Mancha) վեպի առաջին հրատարակությունը:
1581 - Անգլիայի խորհրդարանը կաթոլիկությունը հայտարարում է օրենքից դուրս:
1547 - Իվան Գրոզնին դառնում է Ռուսաստանի առաջին ցարը։
1492 - Իսպաներենի առաջին քերականությունը ներկայացվում է Իսաբելա I թագուհուն։
929 - Աբդ ար-Ռահման III-ը Կորդոբան հայտարարեց անկախ խալիֆայություն։
ն.Ք. 27 - Գայոս Օկտավիանոսը Հռոմեական սենատից ստացավ «Օգոստոս» կոչումը՝ դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Մայա Կեուչ, սլովենացի երգչուհի
1980 - Սեյդու Կեյտա, մալիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1974 - Քեյթ Մոս, ֆոտոմոդել, բրիտանուհի
1959 - Շադե, սոուլ, ջազ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ և Սոֆթ ռոք ժանրերի կատարող, Sade խմբի միակ վոկալիստ երգչուհի 

  • Շադեն ծնվել է Նիգերիայի Իբադան քաղաքում։ 1970-ականների սկզբին Շադեն ապրում էր Մեծ Բրիտանիայում։ Նա շատ էր կարդում, հետաքրքրվում էր պարով, մոդայով, լսում էր այնպիսի սոուլ կատարողների, ինչպիսիք էին Քերտիս Մեյֆիլդը(Curtis Mayfield), Դոննի Հեթվեյը (Donny Hathaway) և Մարվին Գեյը(Marvin Gaye)։
  • 1977 թվականի Շադեն եկավ Լոնդոն, երեք տարի սովորելու հագուստի դիզայն Սվ. Մարտինի անվան նկարչական քոլեջում։ Ստանալով բարձրագույն կրթություն, նա իր ընկերուհի Ջոյ Մելորի հետ բացեց մոդելային ստուդիա, տղամարդու հագուստ։ Նաև նա աշխատում էր ֆոտոմոդել։
  • 1980 թվականին Շադեն ծանոթանում է Լի Բարրետի հետ, ով լատինո-սոուլ ոճում Arriva խմբի մենեջերն էր։ Նա միացավ այդ խմբին և սկսեց գրել իր առաջին երգերը։
  • 1982 թվականին լինելով Pride խմբի անդամ, Շադեն ծանոթացավ Ստյուարտ Մեթեմենի և Փոլ Սփենսեր Դենմանի հետ։ Փոլ Կուկի հետ նրանք ստեղծեցին առանձին խումբ, Sade անունով, և սկսեցին գրել իրենց սեփական նյութը։ Հետագայում խմբին միացավ Էնդրյու Հեյլը, իսկ Փոլ Կուկը լքեց խումբը։
  • 1983 թվականի հոկտեմբերի 18-ին Շադեն պայմանագիր կնքեց Epic Records կազմակերպության հետ։ Sade խմբի բոլոր հաջորդ ալբոմները՝ Diamond Life (1984), Promise (1985), Stronger Than Pride (1988), Love Deluxe (1992), The Best Of Sade (1994), Lovers Rock (2000), Lovers Live (2002), "Soldier Of Love" (2010), թողարկվել են այս լեյբլի հետ։
  • 1986 թվականին Շադեն մեկնում է Մադրիդ, Իսպանիա։ 1989 թվականի հոկտեմբերի 11-ին Մադրիդի հին պալատ Vinuelas-ում ամուսնանում է Կարլոս Սքոլի հետ, ով կինոռեժիսյոր էր։ Սակայն այս ամուսնությունը երկար չի տևում և շուտ բաժանվում են։
  • 1990 թվականին Շադեն վերադառնում է Լոնդոն։ 1990 թվականների կեսերից նա գնում է Օչո-Ռիոս, Ճամայկա, որտեղ ծանոթանում է Բոբ Մորգանի հետ։ 1996 թվականի հուլիսի 21-ին ծնվում է նրանց աղջիկը՝ Իլան։
  • Շադեն մինչ օրս ապրում է Լոնդոնում։

1910 - Արշավիր Դարբնի, հայ առակագիր, բանաստեղծ (մ. 1980 թ.)։
1901 - Ֆուլխենսիո Բատիստա, Կուբայի 9-րդ նախագահը (մ. 1973)
1894 - Մատթեոս Զարիֆյան, հայ բանաստեղծ
1728 - Նիկոլո Պիչինի, իտալացի կոմպոզիտոր (մ. 1800)

Читать на русском