Պատմության այս օրը. հունվարի 25
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Միջազգային
- Comunity Manager-ի երախտագիտության օրը (Community Manager Appreciation Day) *
- Ռոբերտ Բյորնսի Օր (Robert Burns Day) *
Եկեղեցական
- Առաքելական եկեղեցի (Հայաստան) ՝ Առաջավորաց Պահք *
- Կաթոլիկ - Սուրբ Պողոսի ուղերձը (Conversion of Saint Paul)
- Ուղղափառներ - Հանուն հավատքի տառապյալ Սուրբ Տատյանայի նահատակության հիշատակի օրը *
Ժողովրդական
- Սլավոնական - Տատյանայի օրը *
Ազգային
- ԱՄՆ - Ֆլորիդա նահանգի ազգային օրը (National Florida Day)
- ԱՄՆ - Իռլանդական սուրճի ազգային օրը (National Irish Coffee Day) *
- ԱՄՆ - Հակադրությունների ազգային օրը (National Opposite Day) *
- ԱՄՆ - Սեփական սենյակի օրը (A Room of One`s Own Day) *
- ԱՄՆ - Պղպջակավոր վարագույրի երախտագիտության օրը (Bubble Wrap Appreciation Day) *
- ԱՄՆ - Գործնական շփումները բարելավվելու օրը (Better Business Communication Day) *
- ԱՄՆ - IV բուժքույրերի ազգային օրը (National IV Nurse Day) *
- ԱՄՆ - Ֆտորիդի օրը (Fluoride Day)
- ԱՄՆ - Եղանակի դիտարկման օրը (Observe the day)
- ԱՄՆ - Դաստիարակին շնորհակալություն հայտնելու օրը (Thank Your Mentor Day)
- Արուբա - Բեթիկո Կրուսի օրը (Betico Croes Day) *
- Բութան - Նվիրաբերության օրը (Traditional Day of Offering)
- Դոմինիկյան Հանրապետություն - Դուարտեի օրը (Duarte Day) *
- Եգիպտոս - 2011 թվականի հեղափոխության օրը (2011 Revolution Day)
- Եգիպտոս - Ազգային ոստիկանության օրը (National Police Day)
- Ինդոնեզիա - Մթերքի և սննդի օրը (Food and Nutrition Day) *
- Կայման կղզիներ - Ազգային հերոսների օրը
- Հնդկաստան - Զբոսաշրջության ազգային օրը (National Tourism Day)
- Հնդկաստան - Ընտրողների ազգային օրը (National Voter’s Day)
- Հնդկաստան - Իմոին Իրաթպա (Imoinu Iratpa) *
- Հոնդուրաս - Կանանց ազգային օրը (National Women ' s Day)
- Մեծ Բրիտանիա - Սուրբ Դուինուենի օր (Saint Dwynwen’s Day) *
- Մեծ Բրիտանիա - Մեծ էներգախնայողության շաբաթ (Big Energy Saving Week) *
- Նոր Զելանդիա - Վելինգթըն նահանգի օրը (Wellington Anniversary Day)
- Շոտլանդիա - Բյորնսի գիշերը (Burns Night) *
- Ռուսաստան - Ուսանողների օրը (Տատյանայի օրը) *
- Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի շտուրմանի օրը
- Ռուսաստան - ԶՈՒ գլխավոր շտաբի օրը
- Ռուսաստան - Կիբերերկուշաբթի *
- Ռուսաստան - Երջանիկ ձնեմարդների օրը *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2011 - Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր՝ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ։
2004 - Մարսի վրա վայրէջք կատարեց 2-րդ ամերիկյան մարսագնացը՝ «Օպորտյունիտին»։
2000 - Վալենսիայում ցուցադրվեց աշխարհի ամենաերկար սրբիչը՝ 9.4x14.46 մ՝ 67 կգ քաշով։
1949 - Առաջին անգամ կայացավ ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությունը:
1938 - Արեգակի բարձր ակտիվության պատճառով հյուսիսափայլը դիտեցին նաև Արևմտյան Եվրոպայում։
1924 - Տեղի ունեցավ առաջին Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Շամոնի, Ֆրանսիա):
1922 - Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը։
1919- Նյու Յորքում բացվեց աշխարհի ամենամեծ հյուրանոցը՝ 2200 համար ունեցող «Փենսիլվանիան»։
1914 - Սիմեիզում Գրիգորի Նեույմինը հայտնաբերեց աստերոիդ-780-ը, որը կոչվեց Արմենիա։
- Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,113961 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,8114 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,4165 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2007,1 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,179364 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 19,08° անկյուն։
- Աստերոիդը Արմենիա է անվանվել ի պատիվ հայկական պետության, կամ ավելի ճիշտ՝ արևմտյան Ասիայում, Սև ծովի հարավ-արևելքում և Կասպից ծովի հարավ-արևմուտքում գտնվում էր Անիի թագավորությանը, որը նախկինում կոչվել է Մեծ Հայք։
1905 - Հարավային Աֆրիկայում հայտնաբերվեց ամենամեծ 3106 կարատանոց ադամանդը՝ «Կուլինինան»։
1858 - Առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ հարսանեկան քայլերգը։
1835 - Տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի առաջնախաղը։
1554 - Բրազիլիայում Սուրբ Պաուլի օրը հիմնադրվում է Սան Պաուլու քաղաքը։
1533 - Անգլիայի արքա Հենրիխ 8-րդը գաղտնի ամուսնանում է Աննա Բոլեյնի հետ, որի համար էլ հետո հեռացվում է եկեղեցուց։
1479 - Ավարտվում է Վենետիկի և Օսմանյան կայսրության միջև 15 տարի տևած պատերազմը
41 - Սենատը սպանված Կալիգուլայի հորեղբայր Կլավդիոսին հռչակում է կայսր։
ԾՆՎԵԼ ԵՆ
1981 - Ալիշա Քիզ, ամերիկացի R&B ոճի հայտնի երգչուհի և երգահան, 15 «Գրեմիի» դափնեկիր
1980 - Չավի Էռնանդես, իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա» ակումբի խաղացող
1950 - Գուրգեն Խանջյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1946 - Վյաչեսլավ Դոբրինին, հայկական ծագումով ռուս երգահան
1942 - Էյսեբիո, պորտուգալացի ֆուտբոլիստ, (վ. 2014)
1938 - Վլադիմիր Վիսոցկի, ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան
- 2010 թվականին ВЦИОМ-ի հարցումների արդյունքում Վիսոցկին «20-րդ դարի կուռքերի» ցանկում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ Յուրի Գագարինից հետո։
1928 - Էդուարդ Շևարդնաձե, վրացի քաղաքական գործիչ
1910 - Գալուստ Խանենց, պարսկահայ գրող (վ. 1998)
1901 - Սուրեն Չարեկյան, հայ դիրիժոր, մանկավարժ
1891 - Աշոտ Տեր-Մկրտչյան, հայ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ (վ. 1959)
1886 - Վիլհելմ Ֆուրտվենգլեր, գերմանացի դիրիժոր, երգահան (վ. 1954)։
1882 - Վիրջինիա Վուլֆ, անգլիացի կին գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից։
- Նրա հայտնի գործերն են՝ «Ծովով հեռացում», «Միսիս Դելլոուեյ», «Փարոսի վրա», «Օրլանդո» վեպերը։
1874 - Սոմերսեթ Մոեմ, անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ
- Նրա հայտնի գործերն են՝ «Ստրկություն մարդկային», «Լուսին և վեցպենսանոց», «Թատրոն» վեպերը, «Անձրև» պատմվածքը։
1759 - Ռոբերտ Բըրնս, բրիտանացի (շոտլանդացի) բանաստեղծ, ֆոլկլորագետ (վ. 1796)
1736 - Ժոզեֆ Լուի Լագրանժ, ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ (մ. 1813 թ.)