Պատմության այս օրը. հունվարի 28
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Գործազուրկների համաշխարհային օրը (world Day of the Unemployed) *
- «Լեգո» կոնստրուկտորի միջազգային օրը (International Lego Day) *
- Տվյալների պաշտպանության եվրոպական օրը (European Data Protection Day) *
- Դիզելային շարժիչի ծննդյան օրը *
- Տվյալների պաշտպանության միջազգային օրը (International Data Privacy Day) *
- Հավելող ծրագրեր մշակողների երախտագիտության օրը (Thank a Plugin Developer Day) *
- Համայնքնիերի միջև փոխհամագործակցության համաշխարհային օրը (Global Community Engagement Day)*
- Անհամապատասխան գույներով հագուստի օրը (Clashing clothes Day) *
- Աշխատավայրում զվարճանալու օրը (Fun At Work Day) *
- Փոփ արտի օրը (Pop Art Day)
Եկեղեցական
- Կաթոլիկ - Սուրբ Թովմաս Ավինացուտոնը (Feast of Saint Thomas Aquinas) *
- Ուղղափառ - Պողոս Ֆիվեոսի և Հովհաննես Կուշչնիկի հիշատակության օրը
Ժողովրդական
- Հրեական - Պտղատու ծառերի նոր տարին (tu bi-schwat) *
- Հինդուական - Թայփուսամ (Thaipusam) *
- Սլավոնական - Պավլովյան օրը *
Ազգային
- ԱՄՆ - Կազուի ազգային օրը (Ազգային Կազու օր) *
- ԱՄՆ - Երիցուկի ազգային օրը (National Daisy Day) *
- ԱՄՆ - Հապալասով նրբաբլիթի ազգային օրը (National Blueberry Pancake Day) *
- ԱՄՆ - Քրիստա Մակոլիֆի օրը (Christa McAuliffe Day) *
- ԱՄՆ - Բոժոժավոր օձեր բռնելու օրը (Rattlesnake Կլոր Up) *
- ԱՄՆ - Մանկաբույժի ազգային օրը (National Pediatrician Day)
- Կուբա - Խոսե Մարտիի ծննդյան օրը (José Martí’s Birthday Memorial)
- Հայաստան - Զինված ուժերի օրը *
- Մավրիկիոս - Թայպուսամ Կավադի (Thaipoosam Cavadee) *
- Շոտլանդիա - Կրակի փառատոն (Fire Festival) *
- Շվեդիա - Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի տարեդարձը (Name Day of King Carl XVI Gustaf)
- Շրի Լանկա - Դուրուտհու լիալուսնի օրը (Duruthu Full Moon Poya) *
- Ռուսաստան - Ռազմածովային նավատորմի բարձրագույն հատուկ սպայական դասերի օրը
- Ռուսաստան - Ներքին երեխային արթնացնելու օրը *
- Ռուանդա - Ժողովրդավարության օրը
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2011 - Ստեղծվեց Լիտոպեդիա հայկական բանասիրության ինտերնետային հանրագիտարանը։
1992 - ՀՀ ԳԽ նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:
- Պաշտպանության Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Տարբեր ժամանակներում այդ պաշտոնը զբաղեցրել են նաև Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը:
1992 - Շուշիի մոտակայքում աղետի ենթարկվեց Ми-8 ուղղաթիռը։
1992 - Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ առաջին զորամիավորումը` 1-ին դեսանտագրոհային գունդը (1992թ. սեպտեմբերի 14-ից` 1-ին դեսանտագրոհային, 1993թ. մարտի 26-ից` 1-ին մոտոհրաձգային բրիգադ):
- Գունդն առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992թ. մայիսին` Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում: Զորամասը մշտական մարտական հերթապահություն է իրականացրել Արարատ-Վայք սահմանային գոտում: 1994թ. զորամասը մասնակցել է Մարտակերտի և Քելբաջարի մարտերին: 1992-1994 թվականներին զորամասը տվել է 61 զոհ:
1990 - Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև, որում խստորեն քննադատվում էին Ադրբեջանում իրականացվող բռնությունները և կազմակերպված շրջափակումը:
1990 - Արարատի մարզի Երասխավան գյուղի վրա սկսվեց անակնկալ հարձակում:
- Պաշտպանական ջոկատների համակարգումն իրականացնում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, ջոկատներից մեկի հրամանատար Վազգեն Սարգսյանը Կոմիտեի անունից նշանակվեց ընդհանուր հրամանատար:
1990 - Սկսեց հրատարակվել ՀՀՇ «Հայք» պաշտոնաթերթը:28 հունվարի
1986 - Մեկնարկից 73 վայրկյան անց պայթեց ամերիկյան «Չելենջեր» տիեզերանավը։
- Զոհվեցին 7 աստղագնացներ։
1985 - USA for Africa խումբը ձայնագրեց «We Are the World» բարեգործական երգը։
- Հեղինակներն են Լայնոլ Ռիչին ու Մայքլ Ջեքսոնը։ Ձայնագրությանը մասնակցել են հայտնի աստղերն ու կենդանի լեգենդները՝ Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը, Ռեյ Չարլզը, Դայանա Ռոսը, Ուիլի Նելսոնը, Թինա Թյորները և այլոք։
1958 - LEGO ընկերությունն արտոնագրում է Լեգո աղյուսները։
1921 - Էյնշտեյնը հայտարարեց, որ հնարավոր է չափել տիեզերքը, որը ցնցեց ողջ գիտական աշխարհը։
1820 - Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործեցին Անտարկտիդա մայրցամաքը:
1820 - Լայպցիգում հիմնադրվում է գերմանական ֆուտբոլային միությունը։
1807 - Լոնդոնի Փալ Մալ փողոցը առաջինը դարձավ գազային լուսամփոփներով լուսավորվող փողոց։
1724 - Պետրոս I-ի հրամանագրով հիմնադրվում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և Պետերբուրգի համալսարանը:
1495 - Հռոմի պապը Ֆրանսիայի Կառլ VIII արքային որպես գերի հանձնում է իր որդուն՝ Չեզարե Բորջիային:
ԾՆՎԵԼ ԵՆ
1978 - Ջանլուիջի Բուֆոն, իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1957 - Նիկոլա Սարկոզի, 2007-2012 թթ. Ֆրանսիայի 23-րդ նախագահը
1940 - Կառլոս Սլիմ, մեքսիկացի գործարար
1905 - Լյութեր Ջորջ Սիմջյան, ամերիկահայ գյուտարար (վ. 1997)
1887 - Արթուր Ռուբինշտեյն, լեհ դաշնակահար
- Ռուբինշտեյնի նվագն առանձնանում էր ռոմանտիկական գծերով՝ բանաստեղծականությամբ, մեծ զգացմունքայնությամբ, վիրտուոզությամբ, նրբագեղությամբ։ Հյուրախաղերով համերգներ է տվել աշխարհի տարբեր երկրներում։ Գրել է «Իմ պատանեկության օրերը» հուշերը։ Նկարահանվել է նաև կինոյում։
1885 - Վահան Տերյան, բանաստեղծ, հասարակական գործիչ
1853 - Ուիլյամ Բաթլեր Եյթս, իռլանդացի բանաստեղծ և դրամատուրգ