Պատմության այս օրը. հունվարի 31
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Խնամազուրկ երեխաների միջազգային օրը (Street Children s Day) *
- Առանց ինտերնետի միջազգային օրը (International Internet-Free Day) *
- Բորոտների օգնության համաշխարհային օրը (World Leprosy Day) *
- Ոսկերչի միջազգային օրը *
- Դժոխային ցրտի օրը (Hell is Freezing Over Day) *
- Արվեստով ոգեշնչվելու օրը (Inspire Your Heart with Art Day) *
Կրոնական
- Կաթոլիկություն - Սուրբ Հովհաննես Բոսկոյի տոնը (Սուրբ John Bosco Feast) *
- Ուղղափառություն - Աֆանասյան օր (Афанасий Ломонос) *
Ազգային
- ԱՄՆ - Սքոթչի օրը (Scotch Tape Day) *
- ԱՄՆ - Տնտեսագետին գրկախառնվելու օրը (Hug an Economist Day)
- ԱՄՆ - Ընդհակառակի ազգային օրը (National Backward Day) *
- ԱՄՆ - Տաք շոկոլադի ազգային օրը (National Hot Chocolate Day) *
- ԱՄՆ - Բրյուսելյան կաղամբ ուտելու օրը (Eat Brussel Sprouts Day) *
- ԱՄՆ - «Ալեքսանդր բրենդի» կոկտեյլների ազգային օրը (National Brandy Alexander Day) *
- ԱՄՆ - Գորիլայի կոստյումի օրը (Gorilla Suit Day) *
- ԱՄՆ - Սոցիալական ապահովության ստուգման օրը (Appreciate Your Social Security Check Day)
- ԱՄՆ - Գնդախաղ 2021 (2021 Pro Bowl) *
- Ավստրիա - Խնամազուրկ երեխաների օրը (Street Children`s Day)
- Բելառուս - Բելառուսական գիտության օրը
- Հնդկաստան - Մեհեր Բաբայի հիշատակի օրը (Amartithi)
- Հնդկաստան - Մե-դամ-մե-փի (Me-dam-me-phi) *
- Նաուրու - Անկախության օրը
- Շվեյցարիա - Գուրմանների փառատոն*
- Ռուսաստան - Ռուսական օղու ծննդյան օրը *
- Ռուսաստան - Ձյան վրա արև նկարելու օրը *
- Ռուսաստան - Ձմեռ պապերի մասնագիտական տոն *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013 - Մեխիկոյի Pemex Executive Tower երկնաքերում տեղի ունեցած պայթյունից զոհվում է 33 մարդ։
2010 - «Ավատարը» դառնում է ամբողջ աշխարհում երկու միլիարդ ԱՄՆ դոլարից ավելի գումար հավաքած առաջին ֆիլմը։
2000 - Կալիֆորնիայում Alaska Airlines ընկերության McDonnell Douglas MD-80 ինքնաթիռն ընկնում է Խաղաղ օվկիանոս, զոհվում է 88 մարդ։
2000 - Աբիջանի (Կոտ դ'Իվուար) միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվում քենիական A310 էյրբասը, զոհվում է 169 մարդ։
1990 - Մոսկվայում բացվում է Խորհրդային միության առաջին ՄաքԴոնալդսը։
1968 - Աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն, հռչակեց իր անկախությունը։
1953 - Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 2551 մարդ է զոհվում։
1924 - Ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը։
1893 - Գրանցվեց «Coca-Cola» ապրանքանիշը։
- «Coca-Cola»-ն տարիների ընթացքում դարձել է լեգենդար ապրանքանիշ: Այս ըմպելիքի ծնունդը կապվում է 1886 թվականի մարտի հետ, երբ Ջոն Պեմբերտոնը փորձում էր գտնել նոր ցավազրկող միջոց: Վերցնելով շաքարային օշարակը և կոֆեինը, ավելացնելով դրանց նաև հեղուկ, նա ստացավ շագանակագույն քաղցր հյութ: Դեղատուն այս հյութը ներմուծվեց որպես նյարդային համակարգի խանգարումների դեմ կիրառվող դեղամիջոց, որի համար դրա հեղինակը արտոնագիր ստացավ 1893 թվականի հունվարի 31-ին: Դեղատան ցանկացած այցելու, ավտոմատի մեջ գցելով 5 ցենտ, կարող էր ստանալ բուժիչ հյութի մեկ բաժակ: Շարունակելով փորձեր կատարել հյութի հետ, նա դրան ավելացրեց նաև գազեր: Պեմբերտոնի ընկերոջ՝ Ռոբինսոնի թեթև ձեռքով ըմպելիքը ստացավ «Coca-Cola» անվանումը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1981 - Ջասթին Թիմբերլեյք, ամերիկացի երգիչ
- Եղել է ’N Sync խմբի անդամ։ 9 «Գրեմիի» ու 4 «Էմիի» մրցանակակիր է։ Ողջ աշխարհում շուրջ 18 միլիոն սոլո-ալբոմ է վաճառել։ Նկարահանվել է նաև ֆիլմերում։
1956- Ջոն Լայդոն, բրիտանացի ռոք երաժիշտ, Sex Pistols փանք խմբի մենակատար ու երգերի հեղինակ
- Ըստ Allmusic-ի՝ Ջոն Լայդոնը Sex Pistols «ուղեղն է եղել» ու պատմության մեջ է մտել որպես «ամենաազդեցիկ ու հարգված կատարողներից մեկը»։ BBC-ի 2002 թվականի կազմած «100 մեծագույն բրիտանացիների» ցանկում նա 87-րդն է։
1935 - Կենձաբուրո Օէ, ճապոնացի գրող, արձակագիր
1931 - Էմիլ Գաբրիելյան, բժիշկ, դեղաբան (մ. 2010)
1931 - Ռաֆայել Աթոյան, նկարիչ (մ. 2014)
1911 - գուշակ Վանգա, բուլղարացի պայծառատես
- Բուլղարացի կույր պայծառատես Վանգան (բուլղ. Ванга) ծնվել է 1911թ. հունվարի 31-ին, վախճանվել 1996թ. 11 օգոստոսի-ին
- Ծննդյան անունը՝ Վանգելիյա Պանևա Դիմիտրովա (Вангелия Пандева Димитрова), ամուսնությունից հետո` Վանգելիա Գուշերովա (Вангелия Гущерова)
- Վանգան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլղարիայի, Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության սահմանին գտնվող Պետրիչ գյուղում: Կյանքի վերջին 20 տարիներին մարգարեն այցելուներին ընդունել է Ռուպիտեում: Վանգայի հետևորդներն ասում են, որ նա ունեցել է գերբնական ձիրք:
- Վանգան ծնվել է Ստրումիցայում, որն այն ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, այնուհետև հաջորդաբար եղել է Բուլղարիայի թագավորության, Հարավսլավիայի թագավորության,այնուհետև նորից Բուլղարիայի,Սոցիալիստական Հարավսլավիայի դաշնային հանրապետություն, իսկ այժմ`Մակեդոնիայի Հանրապետության կազմում: Այս շրջանի երկրորդ անգամ բուլղարացիների կողմից գրավումից հետո (1941-1944թթ) Վանգան տեղափոխվում է Պետրիչ (այն ժամանակ և հիմա գտնվում է Բուլղարիայում): Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ: Տեղի ավանդույթների համաձայն` երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել: Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ` դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել: Անծանոթը առաջարկեց Էնդրոմեհա (Andromaha (Andromache)) անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը` Վանգելիա, որը նշանակում է «բարի լուր բերող»` դուր եկավ դայակին և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր:
1860 - Ատրպետ, հայ գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ (մ. 1937)
1797 - Ֆրանց Շուբերտ, ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտության մեջ ռոմանտիզմի հիմնադիր
- Նա 600 վոկալային կոմպոզիցիաների, 9 սիմֆոնիայի, մեծ թվով կամերային ու դաշնամուրային սոլո ստեղծագործությունների հեղինակ է։
1715 - Կլոդ Ադրիան Հելվեցիուս, ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ (մ. 1771)
Читать на русском