Պատմության այս օրը. մարտի 23
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Օդերևութաբանության համաշխարհային օրը (World Meteorological Day) *
- «OK»-ի օրը (OK Day) *
Կրոնական
- Կաթոլիկություն - Տորիբիո Դե Մոգրովեխոյի հիշատակը
- Ուղղափառություն - Կոդրատի նահատակների հիշատակը *
Ազգային
- ԱՄՆ - Աթեիստի օրը (Atheist Day) *
- ԱՄՆ - Շան ձագերի ազգային օրը (National Puppy Day) *
- ԱՄՆ - Չիփսերի և սոուսների ազգային օրը (National Chip And Dip Day) *
- ԱՄՆ - «Մելբա» տոստի ազգային օրը (National Melba Toast Day) *
- ԱՄՆ - Երկրին չբախվելու ազգային օրը (National Near Miss Day) *
- ԱՄՆ - Չիայի ազգային օրը (National Chia Day) *
- ԱՄՆ - Ռավենկլոյի հպարտության օրը (Ravenclaw Pride Day) *
- Անգոլա - Հարավային Աֆրիկայի ազատագրման օրը (Day of the Liberation of Southern Africa) *
- Բալի - Լռության օրը (Nyepi Day) *
- Բոլիվիա - Ծովի օրը (Day of the Sea) *
- Գանա - Ճարտարագետների օրը (Engineer’s Day) *
- Լեհաստան - Լեհ-հունգարական բարեկամության օրը (Day of Hungarian-Polish Friendship) *
- Հնդկաստան - Նահատակների օրը (Martyrs’ Day) *
- Հունգարիա - Լեհ-հունգարական բարեկամության օրը (Day of Hungarian-Polish Friendship) *
- Ղրղզստան - Գնահատողի օրը (Кун баалоочу)
- Մալայզիա - Սուլթան Ջոհորի տարեդարձը (Birthday of the Sultan of Johor) *
- Նեպալ - Գոդե Ջատրա (Ghode Jatra) *
- Նոր Զելանդիա - Օտագոյի տարեդարձը (Otago Anniversary Day) *
- Պակիստան - Պակիստանի օրը (Pakistan Day) *
- Ռուսաստան - Հիդրոօդերևութաբանական ծառայության աշխատողների օրը *
- Ռուսաստան - Իրավական գիտելիքների օրը *
- Ռուսաստան - Տղամարդկանց համերաշխության տոնը *
- Ռուսաստան - Գեղեցիկ հայացքի օր է (Հոնքերի և թարթիչների մասնագետի օրը) *
- Ռուսաստան - Միանման գուլպաների օրը *
- Ուկրաինա - Մշակույթի աշխատողների և ժողովրդական արվեստի սիրահարների համաուկրաինական օրը (Всеукраїнський день працівників культури та аматорів народного мистецтва) *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010 - Թեղուտի հարցով դատավարության ժամանակ արձանագրված ապօրինությունների դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները «հողին հանձնեցին» ՀՀ Վարչական օրենսգիրքը։
- Ակտիվիստները ՀՀ Վարչական օրենսգրքի հետ «հողին հանձնեցին» դոլարների հետ միասին՝ ակնարկելով, որ օտարներն են տիրացել Հայաստանի բնակչության ունեցվածքը համարվող հողին և թթվածնին։
2001 - Խաղաղ օվկիանոսի հարավում, Ֆիջի կղզիների մոտ ընկնելով՝ խորտակվում է «Միր» տիեզերակայանը:
2000- Նախագահի նստավայրից տուն ուղևորվելիս մահափորձ կատարվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։
- Նրա ավտոմեքենայի ուղղությամբ բացված կրակից վիրավորվել էր ոչ միայն Արկադի Ղուկասյանը, այլն նրա վարորդը։ Լուրեր տարածվեցին, թե մահափորձը կազմակերպել էր Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը։ Շուտով ձերբակալվեցին Սամվել Բաբայանը, նրա եղբայրը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը և նրա այլ մերձավորներ։
1998 - Նախագահական ընտրություններին երկրորդ փուլ անցած թեկնածու Կարեն Դեմիրճյանը հայտարարեց, որ ընտրություններն անցել են «ոչ ազատ, և արդար»։
- Կարեն Դեմիրճյանը հայտարարեց նաև, որ շարունակելու է պայքարը Հայաստանում օրենքի իշխանություն հաստատելու համար։
1997 - Մայամիում տասը ամսական աղջկա մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվում է ռեկորդային քանակի՝ յոթ օրգանների փոխպատվաստում:
1994 - Սիբիրում վթարի է ենթարկվում Airbus A310 ինքնաթիռը, որի հրամանատարը ղեկը հանձնել էր իր անչափահաս որդուն, զոհվում է 75 մարդ:
1966 - Ստեղծվեց Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ:
1956 - Պակիստանը դառնում է առաջին իսլամական երկիրը:
1937 - Վերացվեց Անդրկովկասյան ֆեդերացիան:
1923 - Վախճանվեց հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։
1920 - Շուշիի և մերձակա հայկական բնակավայրերի հրկիզումը մուսաֆաթականների կողմից։
- Շուշիի հայ բնակչության եղեռնը։
1891 - Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվում է ցանց:
1876 - Ռուս գիտնական Պավել Յաբլոչկովը արտոնագրեց իր ստեղծած էլեկտրական լամպը:
1857 - Առաջին վերելակը տեղադրվեց Նյու Յորքում՝ 488 Broadway New York City հասցեում:
1848 - Հունգարիան հայտարարեց իր անկախությունը Ավստրիայից:
1841 - Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացեց Եվրոպայի առաջին լուսանկարչատունը։
1839 - Բոստոնյան Morning Post պարբերականում առաջինանգամ հայտնվեց OK արտահայտությունը, որպես «oll korrect» արտահայտության հումորային և կարճ տարբերակ:
- Մեկ այլ տվյալներով` այս արտահայտությունն առաջին անգամ օգտագործվել է 1840թ. կրկին մարտի 23-ին The New Era-ում տպագրված հոդվածում:
1801 - Սանկտ-Պետերբուրգում գիշերն իր ննջարանում տասներկու գվարդիական սպաների կողմից սպանվում է Պավել I ցարը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1990 - Յորքի արքայադուստր Եվգենյա, Յորքի արքայազն Էնդրյուի դուստրը և Եղիսաբեթ II-ի թոռնուհին
1970 - Ջաննի Ինֆանտինո, ՖԻՖԱ-ի 9-րդ նախագահ
1963 - Միչել, իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1953 - Չաքա Խան, ամերիկացի երգչուհի-երգահան
1933 - Գուստավո Ջանիոնի, իտալացի ֆուտբոլիստ
1929 - Ռաֆայել Չիմիշքյան, ծանրամարտիկ, աշխարհի 12-ակի ռեկորդակիր
- ԽՍՀՄ սպորտի (1948 թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952 թ.), ԽՍՀՄ (1965 թ.), միջազգային կարգի (1975 թ.) մրցավար։ Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։ Եղել է ԽՍՀՄ հնգակի (1949, 1951, 1954, 1955, 1956 թթ.), օլիմպիական խաղերի (1952 թ.), աշխարհի կրկնակի (1954, 1955 թթ.), Եվրոպայի վեցակի (1950, 1952, 1954, 1955, 1956, 1957 թթ.) չեմպիոն։ Սահմանել է աշխարհի 12 ռեկորդ։
1923 - Մելինե Համամջյան (մ. 1999), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1984 թ.)
- 1923 թվականին ծնողների հետ հաստատվել է Պլովդիվում (Բուլղարիա), որտեղ 1939 թվականից մասնակցել է հայկական թատերական ներկայացումների։ 1946 թվականին հայրենադարձվել է. նույն թվականից՝ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի։ Համամջյանի դերասանական արվեստը ձևավորվել է Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Ստեղծել է գրոտեսկական ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ՝ կերպարային ողջ խորությամբ։ Մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ ներկայացումների, նկարահանվել կինոյում։
1914 - Արթուր Սողոմոնյան, հայ սովետական մեխանիկ
1910 - Ակիրա Կուրոսավա, ճապոնացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից, ճապոնական կինոյի դասական
- Կինոյի պատմության ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկն է։ 57 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում հեղինակել է 30 ֆիլմ, որոնց շարքում են «Յոթ սամուրայները», «Ռասյոմոն», «Հիմարը» ֆիլմերը։
1905 - Ջոան Քրոուֆորդ, Հին Հոլիվուդի աստղ, համր ու ձայնային կինոյի դերասանուհի
- «Օսկարի» ու «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր է։ Ամերիկյան կինոինստիտուտը Ջոան Քրոուֆորդին ներառել է Հոլիվուդի պատմության մեծագույն դերասանուհիների ցանկում։
1904 - Լևոն Խոջա-Էյնաթյան (մ. 1954), հայ խորհրդային երգահան
- Որպես դիրիժոր և երաժշտական մասի ղեկավար աշխատել է Լենինգրադի դրամատիկական թատրոնում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1900 - Էրիխ Ֆրոմ, գերմանացի հոգեվերլուծաբան, Նեոֆրեյդիզմի հիմնադիրներից
- Հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան, հոգեվերլուծաբան, ֆրանկֆուրտյան հոգեբանական դպրոցի ներկայացուցիչ, նեոֆրոյդիզմի և ֆրոյդոմարքսիզմի հիմնադիրներից է։ Համառորեն և հետևողականորեն պայքարել է տոտալիտարիզմի կապանքներից աշխարհի ազատագրման համար, հաստատել է համամարդկային արժեքների հավերժականությունը և անսասանությունը։
1887 - Արիստակես Վարդանյան, լեզվաբան, բանասեր
1882 - Ամալիա Էմմի Նյոտեր (մ. 1935), գերմանացի մաթեմատիկոս, «բոլոր ժամանակների ամենախոշոր կին-մաթեմատիկոսը».
1874 - Տիգրան Փոլատ, հայ գեղանկարիչ, գրաֆիկ
1869 - Գալուստ Գյուլբենկյան, հայ մեծահարուստ, պորտուգալահայ գործարար և բարերար
- Նա մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։ Ծնվել է Սկյուտարում (Արևմտյան Հայաստան)։ Կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում՝ տիրապետում էր ութ լեզվի։
1886 - Ցոլակ Խանզադյան (մ. 1935), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1769 - Ուիլյամ Սմիթ, անգլիացի երկրաբան և քարտեզագիր (մ. 1839)