Պատմության այս օրը. մայիսի 14
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Ֆրիլանսերի օրը *
- «Վազելինի» ծննդյան օրը *
Ազգային
- ԱՄՆ - Թանով բլիթի ազգային օրը (National Buttermilk Biscuit Day) *
- ԱՄՆ - «Կեսարց կոկտեյլի ազգային օրը (National Caesar Day) *
- ԱՄՆ - Ճուտիկի պարի ազգային օրը (National Dance Like a Chicken Day) *
- ԱՄՆ - «Ստորգետնյա» Ամերիկայի ազգային օրը (National Underground America Day) *
- ԱՄՆ - Պարկեշտության ազգային օրը (National Decency Day) *
- ԱՄՆ - «Ընդմիշտ աստղեր և ուղիներ» քայլերգի ազգային օրը (The Stars and Stripes Forever Day) *
- Իսրայել - Անկախության մասին հռչակագրի օրը
- Իրան - Իմամ Ալիի նահատակությունը (Martyrdom of Imam Ali)
- Իրան - Ծխախոտային ֆաթվայի օրը *
- Լիբերիա - Միասնության ազգային օրը (National Unification Day)
- Կամբոջա - Թագավորի ծննդյան օրը (King’s Birthday)
- Չիլի - Ճարտարագետի օրը
- Պարագվայ - Անկախության օրը
- Վրաստան - Սուրբ Թամարայի տոնը
* Տոների մասին ավելին՝ այստեղ (ռուսերեն)։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 - Բրիտանական հայտնի Ջեթրո Թալ ռոք խումբը համերգ տվեց Երևանում։
2009 - Ուղեծիր դուրս բերվեց «Հերշել» աստղադիտակը՝ իպատիվ բրիտանացի աստղագեց Ուիլյամ Հերշելի։
2007 - Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ «Շրեկ 3» անիմացիոն կինոնկարի պրեմիերան։
1998 - Associated Press գործակալությունը նշեց իր 150-ամյակը։
1977 - Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակի առջև։
- Վիրավորվում է պահակը։
- Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ (Հ.Ա.Հ.Գ.Բ.)-ին մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրություն» կազմակերպությունը։
1972 - Նաուչնիում Տամարա Սմիռնովան աստերոիդների հիմնական գոտում հայտնաբերեց աստերոիդ, որը կոչվեց Համբարձումյան (Ambartsumian):
1972 - Կաունասում տասնինը տարեկան Ռոմաս Կալանտան կատարեց ինքնահրկիզում՝ որպես իր երկրի օկուպացման դեմ բողոք:
1971 - Pink Floyd-ը թողարկեց «Relics» հավաքածուն։
1962 - Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի և Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը։
1948 - Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը։
1939 - Հնգամյա պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ՝ դառնալով ամենաերիատասարդ մայրը բժշկության պատմության մեջ։
1924 - Անգլիայի Լորդերի պալատը սկսեց քննարկել վարորդական իրավունքի համար երկրում քննություններ մտցնելու մասին առաջարկը։
1900 - Փարիզում կայացած երկրորդ Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին նաև կանայք:
- Օլիմպիական խաղերի առաջին կին չեմպիոնը դարձավ անգլիացի թենիսիս- տուհի Շարլոտա Կուպերը, որը նաև Ուիմբլդոնի հնգակի չեմպիոն է: Շարլոտա Կուպերն Օլիմպիական խաղերում մրցում էր և միայնակ, և զույգերով մրցաշարում: Երկու մրցաշարում էլ նա արժանացավ ոսկե մեդալի` դառնալով Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն:
1870 - Ալեքսանդր 2-րդի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
1853 - ԱՄՆ-ում արտոնագրվեց խտացրած կաթը։
1805 - Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
1643 - Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր։
1509 - Անյադելոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը հաղթում են վենետիկցիներին։
ԾՆՎԵԼ ԵՆ
1984 - Մարկ Ցուկերբերգ, ամերիկացի ծրագրավորող, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր
1969 - Ֆրենսիս Քուրքջյան, ֆրանսահայ օծանելիքագործ
1969 - Քեյթ Բլանշեթ, ավստրալիացի հայտնի դերասանուհի
- 2014 թ. ստացել է «Օսկար», «Բաֆտա» և «Ոսկե Գլոբուս» մրցանակ «Ժասմին» ֆիլմի համար։
1961 - Թիմ Ռոթ, անգլիացի դերասան
1959 - Պատրիկ Բրուել (Patrick Bruel), ֆրանսիացի դերասան և երգիչ
1956 - Կամո Արզումանյան, հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2003)
1955 - Գարեգին Թոսունյան, բանկիր, Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ
1952 - Ռոբերտ Զեմեկիս, ամերիկացի նշանավոր օսկարակիր ռեժիսոր
1951 - Ռոբերտ Զեմեկիս, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, Օսկարի դափնեկիր
1944 - Ջորջ Լուկաս, ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող
- Առավել հայտնի է Ինդիանա Ջոնսի մասին պատմող ֆիլմերով ու «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարով։
1923 - Սուրեն Շահբազյան, կինոօպերատոր և ռեժիսոր
1907 - Միքայել Թավրիզյան, երգահան, դիրիժոր
1901 - Սամվել Մկրտչյան, դերասան, հայկական կինոյի սկզբնավորողներից
1885 - Օտտո Կլեմպերեր, գերմանացի դիրիժոր
1836 - Վիլհելմ Ստեյնից, շախմատի աշխարհի 1-ին չեմպիոն
1812 - Ստեփանոս Նազարյան, հրապարակախոս և լուսավորիչ
1727 - Թոմաս Գեյնսբորո (Thomas Gainsborough), անգլիացի նկարիչ