Պատմության այս օրը. մայիսի 8
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Հիշատակի և հաշտության օրերից առաջինը (ի հիշատակ երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի)
- Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրը
- «Կոկա-կոլա» ըմպելիքի ծննդյան օրը *
- Ավանակի համաշխարհային օրը (World Donkey Day) *
- Ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Ovarian Cancer Day)
- Սպիտակ լոտոսի օրը (White Lotus Day) *
- Հաղթանակի օրը (V-E Day) - Եվրոպա
Ազգային
- ԱՄՆ - Կենդանիներին տարերային աղետներին նախապատրաստելու ազգային օրը *
- ԱՄՆ - «Կոլա» ըմպելու ազգային օրը (National Have a Coke Day) *
- ԱՄՆ - Ազատագրության օրը (Emancipation Day) - Миссисипи
- ԱՄՆ - Էռնանդո դե Սոտոյի օրը (Hernando de Soto Day) *
- ԱՄՆ - Թրումենի օրը (Truman Day) *
- ԱՄՆ - Ազատ առևտրի օրը (Free Trade Day) *
- ԱՄՆ - Լուսավորված պուրակների ազգային օրը (National Public Gardens Day) *
- ԱՄՆ - Ուսանող բուժքույրերի ազգային օրը (National Student Nurses Day) *
- ԱՄՆ - Զինծառայողների ամուսիններին երախտագիտություն հայտնելու ազգային օրը *
- ԱՄՆ - Ծառայություն մատուցողներին երախտագիտություն հայտնելու ազգային օրը (National Provider Appreciation Day) *
- ԱՄՆ - Առանց գուլպաների ազգային օրը (National No Socks Day) *
- ԱՄՆ - Կոկոսով կրեմով կարկանդակի ազգային օրը (National Coconut Cream Pie Day) *
- Ավստրալիա - Ագֆեսթ (Agfest) *
- Անգլիա - Ֆերիի օրը
- Գերմանիա - Նացիստական դիկտատուրայից ազատագրվելու օրը
- Դանիա - Համընդհանուր աղոթքի օրը (General Prayer Day)
- Հայաստան - Երկրապահի օրը (Yerkrap Day) *
Մայիսի 8-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Երկրապահի օր, քանզի հենց այդ օրն է ազատագրվել Շուշին: «Երկրապահ» կամավորականների հասարակական-քաղաքական միությունը հիմնվել է 1993 թ. և տասնյակ հազարավոր անդամներ ուներ: Մայիսի 8-ը Հայաստանի այն քաղաքացիների օրն է, որոնք 1988-ի համաժողովրդական շարժմամբ և անկախ պետականության հաստատմամբ ազատագրված, ազատ մարդ դարձած, սեփական խղճի թելադրանքով գնացին պաշտպանելու Հայաստանի վտանգված սահմանները և ազատագրելու Արցախը: Եվ դրանով իսկ գնացին պաշտպանելու իրենց և ուրիշների ազատ ապրելու իրավունքն ու երաշխիքը:
2020 թվականին նոյեմբերի 10-ի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության արդյունքում, Շուշին հանձնվեց թշնամուն...
- Հարավային Կորեա - Ծնողների օրը
- Մեքսիկա - Հիդալգոյի օրը (Hidalgo Day)
- Նորվեգիա - Վետերանների օրը (Veterans’ Day)
- Նորվեգիա - Կանանց պատմական գիշերը (Women s Historic Night) *
- Չեխիա - Ազատագրության օրը
- Ռուսաստան - Քրեակատարողական համակարգի աշխատողների օրը
- Ռուսաստան - Մեխեր սրելու տոնը
- Ռուսաստան - Աստիճաններով բարձրանալու օրը
- Ուկրաինա - Հիշատակի և հաշտության օրը
- Ֆրանսիա - Յոհանեսբուրյան արձակուրդներն Օռլեանում (Johannian Holidays) *
Փառատոններ
- Միացյալ Թագավորություն - Ֆուրի պարի փառատոնը (Furry Dance) *
- Կանադա - Կակաչների փառատոնը (Canadian Tulip Festival) *
* Տոների մասին ավելին՝ այստեղ ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2004 - Գերմանական ոստիկանությունը ձերբակալեց Sasser համակարգչային վիրուսի 18-ամյա ստեղծողին։
1998 - Հիմք ընդունելով ԵԿՄ 3-րդ համագումարի որոշումը` երկրապահները մայիսի 8-ը նշեցին որպես երկրապահի օր:
- Հետագայում 2002 թվականին ՀՀ ԱԺ-ի որոշմամբ մայիսի 8-ը որպես երկրապահի օր մտավ պաշտոնական տոնացույցի մեջ:
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։
1984 - Սովետական Միությունը հայտարարում է Լոս Անջելեսի XXIII ամառային օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին։
1976 - «ABBA» խումբը «Fernando» երգով երրորդ անգամ բարձրանում է բրիտանական հիթ շքերթի առաջին հորիզոնականն ու այնտեղ է մնում մեկ ամիս։
1970 - Լույս տեսավ The Beatles-ի «Let It Be» ալբոմը։
1950 - Ֆրանսիական «Elle» պարբերականի շապիկը զարդարում է 15-ամյա Բրիջիտ Բարդոն։
1945 - Հաստատվեց ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիան։
1930 - Խորհրդային միլիցիայի կողմից սպանվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը (Սուրենյանց):
1921 - Ռուս էմիգրանտները Կոնստանտինոպոլսում բացեցին խավարասերների առաջին մարցավազքը։
1902 - Ժայթքեց Մոն Պելե հրաբուխը (Մարտինիկա), որը մոտ 20.000 զոհերի պատճառ դարձավ։
1895 - Չինատանը Թայվանը հանձնեց Ճապոնիային։
1886 - Առաջին անգամ արտադրվում է բժիշկ Ջոն Պեմբերտոնի ստեղծած ըմպելիքը՝ Coca-cola-ն։
1883 - Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
1821 - Հույների անկախության պատերազմ. Գրավիայի ճակատամարտում հույները հաղթում են թուրքերին:
1713 - Ռուսաստանի մայրաքաղաքը Մովկվայից տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգ։
1541 - Իսպանացի ծովագնաց և կոնկիստադոր Էռնանդո դե Սոտոն հայտնագործեց Միսսիսիպի գետը։
1492 - Հարյուրամյա պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը Ժաննա դ'Արկի գլխավորությամբ ազատագրում է Օռլեանը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1981 - Մանվել Գամբուրյան (Manny Gamburyan), ամերիկացի հայազգի մարտարվեստի վարպետ
1978 - Ջոզի Մարան (Josie Maran), ամերիկացի ֆոտոմոդել և դերասան
1975 - Էնրիկե Իգլեսիաս, իսպանացի երգիչ, երգահան և դերասան
1970 - Լուիս Էնրիկե, նախկին իսպանացի ֆուտբոլիստ
1965 - Նաիրա Զոհրաբյան, քաղաքական գործիչ
1960 - Ֆրանկո Բարեզի, իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան
1914 - Ռոմեն Գարի, ծնունդով լիտվական հրեա, ֆրանսիական դիվանագետ, վիպասան, ռեժիսոր
1906 - Ռոբերտո Ռոսելինի, իտալացի կինոռեժիսոր, կինոյում նեոռեալիզմի հիմնադիր
- Ռոսելինին հայտնի է «Հռոմը՝ բաց քաղաք», «Պայզա», «Գերմանիա․ առաջին տարին» պատերազմական ֆիլմերով։
1905 - Դորի Ամիրբեկյան, հայ դերասան
1903 - Ֆեռնանդել, ֆրանսիացի կատակերգու
1889 - Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկ, ավստրիացի տնտեսագետ և փիլիսոփա
1884 - Հարրի Թրումեն, ԱՄՆ 33-րդ նախագահը
1851 - Եղիա Տեմիրճիպաշյան, արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա
1828 - Անրի Դյունան, շվեյցարացի մարդասեր, գործարար և հասարակական գործիչ