Պատմության այս օրը. օգոստոսի 14
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Մողեսների համաշխարհային օրը (World Lizard Day) *
- Դաջվածքների հեռացման օրը (Tattoo Removal Day) *
Ազգային
- ԱՄՆ - Նավախո կոդի կոդավորողների ազգային օրը (National Navajo Code Talkers Day) *
- ԱՄՆ - Սոցիալական ապահովման օրը (Social Security Day)
- ԱՄՆ - Ֆինանսական իրազեկման ազգային օրը (National Financial Awareness Day) *
- ԱՄՆ - «Creamsicle» պաղպաղակի ազգային օրը (National Creamsicle Day) *
- Դոմինիկյան Հանրապետություն - Ճարտարագետի օրը
- Ինդոնեզիա - Պրամուկի օրը (Pramuka Day) *
- Իրան - Իսլամական դիմադրության օրը
- Լաոս - Սահմանադրության օրը
- Լեհաստան - Ճարտարագետի օրը
- Ճապոնիա - Բոնի փառատոնը (Bon Festival) *
- Մարոկո - Ուդ էդ Դահաբի օրը (Oued Ed-Dahab Day)
- Պակիստան - Անկախության օրը
- Պորտուգալիա - Պորտուգալական կորիդայի ծննդյան օրը *
- Ռուսաստան - «К» վարչության ձևավորման օրը *
- Ռուսաստան - Հիվանդագին երևակայության օրը *
- Ռուսաստան - Կրիային զբոսանքի տանելու օրը *
- Ֆոլկլենդյան կղզիներ - Ֆոլկլենդյան կղզիների օրը (Falklands Day) *
* Օգոստոսի 14-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1994 - Hubble տիեզերական հեռադիտակը նկարահանում է Ուրանի օղակները։
1992 - Վրացա-աբխազական պատերազմի սկիզբը։
1972 - Արևելյան Բեռլինում օդ բարձրանալուց հետո Իլ-62 օդանավի վթարի զոհ է դառնում 156 մարդ։
1971 - Բահրեյնը անկախացավ Միավորված Թագավորությունից։
1969 - Կաթոլիկների և բողոքականների միջև բախումները կանխելու համար Հյուսիսային Իռլանդիա են մտցվում բրիտանական զորքեր։
1947 - Պակիստան անկախություն է ստանում Միավորված Թագավորությունից։
1936 - Առաջին անգամ Օլիմպիական խաղերում ներկայացվում է բասկետբոլը։
1908 - Անգլիայում անց է կացվում գեղեցկության առաջին միջազգային մրցույթը։
1896 - 31 զինված հայեր Բաբկեն Սյունիի և Արմեն Գարոյի գլխավորությամբ գրավում են Կոստանդնուպոլիսի օսմանյան բանկը։
1888 - Օլիվեր Շելենբերգերն արտոնագրում է էլեկտրաէներգիայի հաշվիչը։
1880 - Ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը։
1834 - Անգլիայում աղքատների համար աշխատանքային տներ են ստեղծվում։
1769 - Ֆրանսիան նվաճեց Կորսիկան։
1619 - Վիրջինիայում Հյուսիսային Ամերիկայում հարբեցողության դեմ պայքարի առաջին քայլերն են արվում՝ արգելվում է խաղող աճեցնել։
1040 - Մակբեթը սպանում է Շոտլանդիայի արքա Դունկանին ու դառնում է նոր արքան։
ԾՆՎԵԼ ԵՆ
1983 - Միլա Կունիս, Ուկրաինայում ծնված ամերիկացի դերասանուհի
- Առավել հայտնի է «Սև կարապը» ֆիլմից։
1981 - Քոֆի Քինգստոն, գանայական ծագումով ամերիկացի ըմբիշ
1971 - Ռաուլ Բովա, իտալացի դերասան և ֆոտոմոդել
1966 - Հոլի Բերի, ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել
- Առաջին աֆրոամերիկացի դերասանուհին է, որն արժանացել «Օսկար» մրցանակի (2002 թ.)։
- Հայտնի ֆիլմերն են «Հրեշների պարահանդեսը», «Իքս մարդիկ» ֆիլմաշարը։
1963 - Էմանուել Բեար, ֆրանսիացի դերասանուհի
- Պիեռ Ռիշարի հետ նկարահանվել է «Վերելակից ձախ» ֆիլմում։ Մյուս հայտնի ֆիլմերն են «8 կանայք», «Նատալի», «Ֆրանսուհին», «Սառցե սիրտը», «Դժոխք» և ամերիկյան «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմը։
1962 - Գուստավո Ալֆարո, նախկինում արգենտինացի ֆուտբոլիստ, հետագայում՝ մարզիչ
1959 - Մեջիք Ջոնսոն, ամերիկացի բասկետբոլիստ
1945 - Վիմ Վենդերս, գերմանացի ռեժիսոր, փրոդյուսեր և դրամատուրգ
1945 - Սթիվ Մարտին, ամերիկացի դերասան, երգիչ, փրոդյուսեր և դրամատուրգ
- Մեծ ճանաչում է ձեռք բերել «Անուղղելի խաբեբաները» և «Վարդագույն ընձառյուծ» ֆիլմերի շնորհիվ։
1915 - Դերեկ Պրինս, բրիտանացի աստվածաբան, քարոզիչ (մ. 2003)
1907 - Հովհաննես Խալփախչյան, ճարտարապետ
1901 - Ֆրանց Կոնվիչնի, գերմանացի դիրիժոր
1867 - Ջոն Գոլսուորսի, անգլիացի դրամատուրգ և պոետ