«  Օգոստոս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 18

Պատմության այս օրը. օգոստոսի 18

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • «Պինո Նուար» գինու միջազգային օրը (International Pinot Noir Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Վատ ոտանավորների օրը (Bad Poetry Day) *
  • ԱՄՆ - Հեռատեսության օրը (Serendipity Day) *
  • ԱՄՆ - Վիրջինիա Դեյրի ծննդյան օրը (Virginia Dare’s Birthday) *
  • ԱՄՆ - Փոստային պատվերների կատալոգի օրը (National Mail Order Catalog Day) *
  • ԱՄՆ - Պաղպաղակով կարկանդակի օրը (National Ice Cream Pie Day) *
  • ԱՄՆ - Զույգերի օրը (National Couple’s Day) *
  • ԱՄՆ - «Պինո Նուար» գինու ազգային օրը (National Pinot Noir Day) *
  • ԱՄՆ - Ֆատիխայի ազգային օրը (National Fajita Day) *
  • ԱՄՆ - Երբեք չհանձնվելու օրը (Never Give Up Day) *
  • Ավստրալիա - Վիետնամի վետերանների օրը (Long Tan Day) 
  • Բուլղարիա - Պանևռիթմիա պարի փառատոնը (Paneurhythmy Festinal) *
  • Թաիլանդ - Գիտության ազգային օրը
  • Ղազախստան - Սահմանապահ զորքերի օրը
  • Ղրղզստան - Ռազմական ավիացիայի օրը
  • Պակիստան - Ծառատունկի ազգային օրը
  • Ռուսաստան - Երկրաբանի օրը
  • Ռուսաստան - Կացնի օրը *
  • Ռուսաստան - Ընդհանուր լեզու գտնելու օրը *
  • Ռուսաստան - Ծիծաղող հրեշտակների օրը
  • Տաջիկստան - Բուժաշխատողների օրը

* Օգոստոսի 18-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Ղրիմի Ֆորոս ավանում տնային կալանքի է ենթարկվում Միխայիլ Գորբաչովը։
1983 -
Վնասազերծվում է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան պահակի մեքենայի վառելանյութի պահեստում զետեղված ոռւմբը։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն օրը պայթյուն է որոտում Բեյրութի Տորայի պողոտայի վրա գտնվող բազմազգ ուժերին պատկանող ֆրանսիական կենտրոնի մոտ՝ նյութական վնասներ պատճառելով։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։

1958 - Միացյալ Նահանգներում լույս է տեսնում Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպը։
1877 - Ասաֆ Հոլը հայտնաբերում է Մարսի Ֆոբոս արբանյակը։
1868 - Ֆրանսիացի աստղագետ Փիեռ Ժանսենը հայտնաբերում է հելիումը։
1782 - Սանկտ Պետերբուրգում բացվում է Պետրոս Մեծի արձանը, որն ստանում է «Բրոնզե հեծյալ» անունը։
1681 - Ռուսական կայսրությունում գահակալում է Պետրոս Մեծ կայսրը։
մ․թ․ա․ 293 - Կառուցվում է Վեներա աստվածուհուն նվիրված մեզ հայտնի ամենահին հռոմեական տաճարը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Միկա (Մայքլ Հոլբրուք Փենիման) լիբանանյան ծագումով բրիտանացի երգիչ
1976 - Վադիմ Զվյագինցև, ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1994)
1969 - Էդվարդ Նորթոն, ամերիկացի դերասան, երգիչ և պրոդյուսեր

  • Երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նորթոնի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Ամերիկյան պատմություն Իքս», «Մարտական ակումբ», «Սիմփսոններ», «Գողություն իտալական ձևով»։

1965 - Սամվել Կարապետյան, գործարար
1954 - Յանուշ Վիշնևսկի, լեհ գրող և գիտնական
1952 - Պատրիկ Սուեյզի, ամերիկացի դերասան և երգիչ

  • Սուեյզիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Ուրվականը», «Կեղտոտ պարեր», «Ալիքի բարձունքին» և այլն։

1936 - Ռոբերտ Ռեդֆորդ, դերասան ու ռեժիսոր

  • Հայտնի է «Աֆրիկայից», «Ողջ նախագահական շքախումբը», «Աֆյորա», «Բուչ Քեսիդի ու Սանդենս Քիդ», «Սովորական մարդիկ», «Երկու սրտերի հանդիպումը» ֆիլմերից։

1933 - Ռոման Պոլանսկի, ռեժիսոր
1922 - Աշոտ Սուքիասյան, հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մ. 2007)
1920 - Արմինե Կալենց, հայ նկարչուհի
1918 - Ալեքսան Կիրակոսյան, խորհրդային կուսակցական և պետական աշխատող
1906 - Մարսել Կառնե, ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ
1830 - Հակոբ Վարդովյան, դերասան, ռեժիսոր
1828 - Մկրտիչ Պեշիկթաշլյան, բանաստեղծ
1769 - Նապոլեոն Բոնապարտ, Ֆրանսիական Հանրապետության առաջին կոնսուլ
1750 - Անտոնիո Սալիերի, իտալացի կոմպոզիտոր և դիրիժոր

  • Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի աշակերտ և հետնորդ, 40-ից ավել օպերաների, բազմաթիվ գործիքային և վոկալ-գործիքային ստեղծագործությունների հեղինակ, Սալիերին իր ժամանակի ամենահայտնի և ճանաչված կոմպոզիտորներից էր և ոչ պակաս հայտնի ուսուցիչ՝ նրա աշակերտներից էին Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆրանց Շուբերտը և Ֆերենց Լիստը։ Վիեննայում 36 տարվա ընթացքում (1788-1824) Սալիերին զբաղեցնում էր պալատական կապելմեյստերի պաշտոնը՝ Եվրոպայի երաժշտական ամենակարևոր պաշտոններից մեկը:
  • Անտոնիո Սալիերիի անեծքն է դարձել նրա՝ Մոցարտի մահվանը մասնակից լինելու առասպելը։ Եվ չնայած նրան, որ այդ փաստը բազմիցս հերքվել է, Ալեքսանդր Պուշկինի «փոքր ողբերգությունների» շնորհիվ տարածվել է մի շարք երկրներում: 1997 թվականին կայացած դատը պաշտոնապես նրան անմեղ է ճանաչել գործընկերոջ մահվան գործում։
Читать на русском