Պատմության այս օրը. փետրվարի 13
1974 - Ծնվել է բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ Ռոբի Ուիլյամսը։
Take That խմբի նախկին անդամ է։ Ձայնի յուրահատուկ տեմբրի ու կատարման ձևի համար Էլթոն Ջոնը նրան «21-րդ դարի Ֆրենկ Սինատրա» է անվանել։
Ալբոմների համաշխարհային վաճառքը 59 միլիոնից ավելին է։ Միայն Մեծ Բրիտանիայում նրա 16,2 միլիոն սկավառակ է վաճառվել։ Սրանից բացի, Ռոբի Ուիլյամսը Լատինական Ամերիկայի ամենավաճառվող կատարողն է համարվում։
1963 - Շահագործվեց Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ամենախոշորը հանրապետությունում:
1934 - Խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։
1933 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Կիմ Նովակը։
Առավել հայտնի է Ալֆրեդ Հիչքոքի հանրահայտ «Գլխապտույտ» ֆիմում խաղացած գլխավոր դերով։
1921 - Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշ քենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբությունը:
1918 - ԽՍՀՄ-ում մտցվեց Գրիգորյան օրացույցը, որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։
1917 - Անգլիայում կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, ըստ որի կանայք այդուհետև իրավունք ունեին աշխատել տաքսու վարորդ:
1903 - Ծնվել է բելգիացի դետեկտիվ գրող Ժորժ Սիմենոնը։
Նրա գրչին են պատկանում 425 գիրք, որոնցից 200-ը 16 կեղծանուններով հրապարակված բուլվարային վեպեր են, 220 իսկական անունով գրված վեպեր և մեկ 3 տոմանոց ինքնակենսագրական։
Առավել հայտնի է ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին դետեկտիվ պատմությունների շարքով։
1895 - Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար արտոնագիր ստացան։
1885 - Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
1769 - Ծնվել է առակագիր Իվան Կռիլովը։
1689 - Անգլիայում ավարտվեց այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։ Ուիլիամ III-ը և Մարի Սթյուարթը ընդունում են Անգլիան համատեղ կառավարելու մասին որոշումը։
Читать на русском