Պատմության այս օրը. փետրվարի 17
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Բարության ինքնաբուխ դրսևորման օրը (Random Acts of Kindness Day) *
- Մարդկային ոգու համաշխարհային օրը (world Human Spirit Day) *
Կրոնական
- Կաթոլիկություն - Մոխրե չորեքշաբթի *
- Ուղղափառություն - Գերապատիվ Իսիդոր Փելուսիոտսկու հիշատակը
Ազգային
- ԱՄՆ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
- ԱՄՆ - Ծնողական խորհրդի հիմնադիրների ազգային օրը (National Parent Teacher Association Founders' Day) *
- ԱՄՆ - Սեփական ուղու օրը (My way day) *
- ԱՄՆ - Կաղամբի ազգային օրը (National Cabbage Day) *
- ԱՄՆ - Ծովախեցգետինների մրցավազքի առաջնության ազգային օրը (National Champion Crab Races Day) *
- ԱՄՆ - Կաթով սուրճի ազգային օրը (National Cafe’ Au Lait Day) *
- ԱՄՆ Վիրջինյան կղզիներ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
- Ամերիկյան Սամոա - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
- Գուամ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
- Իսլանդիա - Կոնուդագուր (Konudagur) *
- Լատվիա - Ջենթլմենի օրը (Gentlemen’s Day) *
- Լեհաստան - Կատվի օրը (Cat’s Day) *
- Կանադա - Ժառանգության միջազգային օրը (International Heritage Day) *
- Հին Հռոմ - Կվիրինալիա *
- Հյուսիսային Մարիանա կղզիներ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
- Պուերտո Ռիկո - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) *
- Ռուսաստան - Զինված ուժերի վառելիքի ծառայության օրը
- Ռուսաստան - Ուսանողական ջոկատների օրը *
- Ռուսաստան - Նիկոլա Ստուդինացու տոնը *
- Ռուսաստան - Երիտասարդ ընտրողի օրը *
- Ռուսաստան - Երկնային ամրոցների կառուցման օրը *
- Ռուսաստան - Բաքոսի առջև երերալու օրը *
- Վիետնամ - Բուրավետ կուռքի փառատոն (Օծանելիք Pagoda փառատոն) *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2008 - Կոսովոն Սերբիայից անկախ հայտարարեց։
2000 - Հայ ազգի հերոս զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվեց Հայաստան:
1992 - Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
1983 - Ծրագրավորման ԱԴԱ լեզվի ծննդյան օրը։
1979 - Սկսվեց վիետնամա-չինական պատերազմը։
1976 - ASALA. Լիբանանում Թուրքիայի դեսպանն ու երեք թուրք դիվանագետներ վիրավորվում են, երբ կրակ է բացվում դեսպանատան մեքենայի վրա։
- Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը։ Նույն թվականին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իրականացրել է հետևյալ գործողությունները.
- Ստամբուլի ռազմական խարսխի նռնակահարում։
- Փարիզում Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակը օդ է ելնում հզոր պայթյունից։
- Փարիզում պայթեցվում է «Թրքիշ Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակը։
- Պայթեցվում է Փարիզում Թուրքիայի դեսպանատան քարոզչական բաժինը։
- Մի շարք այլ գործողություններ, որոնց պատասխանատվությունը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն չի ստանձնել ապահովության նկատառումներից ելնելով։
1974 - «Ամերիկայի ձայն» ռադիոկայանն սկսեց հեռարձակումը ԽՍՀՄի տարածքում:
- Խորհրդային իշխանությունները խլացնում էին «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների հաղորդումները:
1972 - «Ֆոլքսվագեն» ընկերությունը թողարկում է 15 միլիոներորդ մեքենան:
1968 - ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվեց Բասկետբոլի փառքի սրահը։
1947 - «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը սկսեց հեռարձակվել Խորհրդային Միությունում։
1921 - Փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը ռուս բոլշևիկները Երևանի բանտում կացնահարեցին հայազգի 21 մտավորականներին ու զինվորական գործիչներին։
- Նրանց մեջ էին Խմբապետ Համազասպը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը և այլն։
1908 - Կազմակերպվեց Թեհրանի Հայոց ազգային խորհուրդը:
- 1911թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:
1904 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բաթերֆլայ» օպերան։
1880 - Ս. Ն. Խալտուրինը մահափորձ է կատարում Ալեքսանդր II-ի դեմ:
1811 - Հիմնվեց Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որն իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
1740 - Սանկտ Պետերբուրգում քաղաքի համար ռեկորդային ցուրտ գրանցվեց՝ -40 աստիճան։
1600 - Իտալացի աստղագետ, փիլիսոփա Ջորդանո Բրունոյի մահապատիժը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1996 - Սաշա Պիտերս, ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երգահան, մոդել
1981 - Փերիս Հիլթոն, ամերիկացի դերասանուհի ու երգչուհի, ֆոտոմոդել
- Հայտնի է դարձել «Հասարակ կյանք» ռեալիթի շոուով, որտեղ նկարահանվել է իր ընկերուհի Նիկոլ Ռիչիի հետ։ Հյուրանոցների աշխարհի խոշորագույն ցանցի՝ «Hilton Hotels»-ի նախկին ժառանգորդուհին է։
1976 - Էլմիրա Սկրիպչենկո, միջազգային գրոսմայստեր, ֆրանսիական, նախկինում մոլդովական շախմատիստուհի, Եվրոպայի չեմպիոնուհի (2001), Մոլդովայի և Ֆրանսիայի բազմակի չեմպիոն
- Ծնվել է Քիշինյովում (Մոլդովա) շախմատիստների՝ դատավոր Ֆյոդոր Ֆյոդորովիչ Սկրիպչենկոյի և Մոլդովայի 8-ակի չեմպիոնուհի, վատակավոր մարզիչ Նաիրա Աղաբաբյանի ընտանիքում։ Խաշմատ սկսել է խաղալ վաղ մանկությունից՝ մոր ղեկավարությամբ։
- 1992 թ. Էլմիրան դարձավ աշխարհի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնության հաղթող։ Այդ ժամանակվանից Մոլդովայի շախմատի հավաքականի անդամ է։ 1996 թ-ից բնակվում է Փարիզում։ 2000 թ. Էլմիրան հասավ մինչև աշխարհի շախմատի առաջնության մինչև քառորդ եզրափակիչ։ 2001 թ. նա կրկնեց այդ հաջողությունը՝ հաղթելով շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում և Եվրոպայի թիմային առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր՝ Մոլդովայի հավաքականի կազմում։
- 2002 թ. Էլմիրան հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում։ 2004 թ. Բիլեի և Կրանոտուրինսկի մրցաշարերի հաղթողն էր։
- Անձնական կյանքը
- 1997 թ. Էլմիրա Սկրիպչենկոն ամուսնացավ ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Ժոել Լոտյեի հետ, սակայն 2003-ին բաժանվեց նրանից։ 1997-2003 թթ նա կրում էր կրկնակի ազգանուն՝ Սկրիպչենկո-Լոտյե։
- 2006 թ. ամուսնացավ մեկ այլ ֆրանսիացի շախմատիստ Լորանս Ֆրենսինեի հետ։ 2007-ին նրանք աղջիկ ունեցան։
1972 - Բիլի Ջո Արմսթրոնգ, ամերիկացի երաժիշտ ու դերասան, Green Day ռոք խմբի վոկալիստ, կիթառահար ու երգերի հեղինակ
1963 - Մայքլ Ջորդան, ամերիկացի հայտնի բասկետբոլիստ, NBA-ի նախկին խաղացող
1924 - Գևորգ Վարդանյան, Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս (մահ. 2012)
1890 - Ռոնալդ Ֆիշեր, անգլիացի վիճակագրագետ, կենսաբան-էվոլյուցիոներ, գենետիկ, ժամանակակից վիճակագրության հիմնադիրներից
1885 - Նինա Մանուչարյան, հայ դերասանուհի
1877 - Գրիգոր Ղափանցյան, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, լեզվաբան (վ. 1957)
1824 - Կղեմես Սիպիլյան, հայ դրամագետ
1792 - Կարլ Էռնստ ֆոն Բեր, Սաղմնաբանության հիմնադիր, Ռուսաստանի եվրոպական հատվածը և Սկանդինավիան ուսումնասիրող