«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 18

Պատմության այս օրը. փետրվարի 18

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պլուտոնի օրը (Pluto Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Պոլսո Ֆլավիան արքեպիսկոպոսի հիշատակը
  • Ուղղափառություն - Ագաֆիա Պանորմսկայայի նահատակների հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Գինի խմելու ազգային օրը (National Drink Wine Day) *
  • ԱՄՆ - Մարտկոցի ազգային օրը (National Battery Day) *
  • ԱՄՆ - Ծովախեցգետնով լցոնված կամբալայի ազգային օրը (National Crab Stuffed Flounder) *
  • ԱՄՆ - Բութը վեր տնկելու ազգային օրը (National Thumb Appreciation Day)
  • ԱՄՆ - Ինքնաթիռում թռիչքի ժամանակ կովի կթելու օրը  (Cow Milked While Flying in an Airplane Day)
  • Գամբիա - Անկախության օրը (Independence Day)
  • Թուրքմենստան - Դիվանագիտական աշխատողների օրը (Day of Diplomatic Staff)
  • Իրաք - Քուրդ ուսանողների միության օրը (Kurdish Students Union Day) *
  • Հնդկաստան - Մահարիշի Դայանան Սարասվաթի Ջայանտի (Maharishi Dayanand Saraswati Jayanti) *
  • Ճապոնիա - Կղզիների լեզուների օրը
  • Նեպալ - Ժողովրդավարության օրը (Democracy Day-Prajatantra Diwas) *
  • Շվեյցարիա - Դիմակահանդես Բեռնում (Berner Fasnacht)
  • Ռուսաստան -  Տրանսպորտային ոստիկանության օրը
  • Ռուսաստան - Օդային տրանսպորտում ներքին գործերի մարմինների ստեղծման օրը *
  • Ռուսաստան - Ձմեռային Տրոյան *
  • Ռուսաստան - ԶՈՒ-ի իրային և պարենային ծառայության օրը *
  • Ռուսաստան - Պելմեննու օրը *
  • Ռուսաստան - Ամեն ինչ անխոս հասկանալու օրը *
  • Ռուսաստան - Թեթևամիտ մարդկանց տոնը *
  • Սիերա Լեոնե - Զինված ուժերի օրը
  • Ֆրանսիա - Սուրբ Բերնադետայի տոնը (St. Bernadette’s feast day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Հայաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։
1994 - ԼՂՄ ինքնապաշտպանական ուժերը վերագրավեցին նախորդ տարվա դեկտեմբերին կորցրած Օմարի լեռնանցքը:

  • Քելբաջարի շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու առումով։ Վերահսկողություն է սահմանվել Օմարի ռազմավարական կարևորության լեռնանցքի վրա, գլխովին ջախջախվել է այդ ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարքից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, այդ թվում՝ թուրքական արտադրության սպառազինություն (ավելի քան 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից, 1 ինքնագնաց ականանետ)։
  • Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։

1993 - Թուրքմենսստանի նախագահ Սապարմուրատ Նիյազովը խնդրեց դադարել փողոցներն ու ձեռնարկություններն անվանել իր անունով։
1986 - Բորիս Ելցինն ընտրվեց ԽՄԿԿ ԿԿ Պոլիտբյուրոյի անդամության թեկնածու։
1980 - ASALA. Պայթյուններ Հռոմի կենտրոնում գտնվող շվեյցարական «Սուիս Էյր», արևմտագերմանական «Լուֆթհանզա» և իսրայելական «Էլ Ալ» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։

  • Պատճառվում են նյութական վնասներ։ Կա չորս վիրավոր։
  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը (ASALA), որը մեղադրում է այս ընկերությունների երկրներին «Հայկական Դատի թաղման աշխատանքին» օժանդակելու համար։
  • Շվեյցարիան զգուշացվում է, որպեսզի չբանտարկի անմեղ անմեղ հայերի, իսկ Արևմտյան Գերմանիան, որ չօժանդակի Թուրքիային և սիոնիզմի կենտրոն Իսրայելին։

1979 - Սահարա անապատում ձյուն է տեղացել։
1977 - Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը։
1930 - ԱՄՆ-ում առաջին անգամ օդ բարձրացավ Էլլի Ֆարմ Օլլի անունով կովը: Թռիչքի ընթացքում կովին կթել են, կաթը թղթե տոպրակների մեջ փաթեթավորել և նետել Սենտ Լուիսի վրայով թռչող օդապարիկների վրա:
1930 - Հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։
1921 - Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ բարձրացած ժողովրդական ապստամբության մասնակիցները ազատագրեցին Երևանը։ Երևանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։
1921 - Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվեցին ու գնդակահարվեցին հայ ազգային 21 գործիչներ, սպաներ։

  • Այդ թվում՝ Սարդարապատի հերոսներ Համազասպ Սրվանձտյանը և Նիկոլայ Ղորղանյանը։

1920 - Հիմնադրվեց Հայաստանի Կարմիր խաչը:
1913 - Ֆրեդերիկ Սոդդին առաջարկեց «իզոտոպ» տերմինը։
1913 - Մեքսիկայում Պեդրո Լասկուրաինը 45 րոպեով դառնում է երկրի նախագահ։
1911 - Առաջին անգամ իրականացվեց փոստի առաքումը օդանավով:


ԾՆՎԵԼ ԵՆ

1965 - Dr. Dre ամերիկացի ռեփեր
1963 - Միշել Տեր-Զաքարյան, ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ
1956 - Բիձինա Իվանիշվիլի, վրաց միլիարդատեր
1954 - Ջոն Տրավոլտա, ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ ու պարող 

  • Տրավոլտան Գրեմիի և Ոսկե Գլոբուսի դափնեկիր է։
  • Ջոն Տրավոլտայի ու Ումա Թուրմանի հանրահայտ պարը Քվենտին Տարանտինոյի «Քրեական հորինվածք» ֆիլմում։

1933 - Յոկո Օնո, ավանգարդ ոճի նկարչուհի, Ջոն Լենոնի այրին 
1932 - Միլոշ Ֆորման, կինոռեժիսոր 

  • Ֆորմանը որպես «Լավագույն ռեժիսոր» Օսկարի է ներկայացվել «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմի համար, ստացել է «Ոսկե Գլոբուս», Կաննի կինոփառատոնի, BAFTA, «Սեզար», «Դավիդ դի Դոնատելլո», Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի և Չեխական առյուծ կինոմրցանակներ

1930 - Ալեքսանդր Ազատյան, հայ նկարիչ, գոբելենագործ
1906 - Համազասպ Բաբաջանյան, մարշալ 
1898 - Էնցո Ֆերրարի, իտալացի արշավորդ և գործարար, Ֆերարի ընկերության հիմնադիր 

Հետաքրքիր փաստեր Ֆերրարիի մասին

  • Ողջ կյանքում Ֆերրարին միայն մի մարդուց է վախեցել՝ իր մորից, նույնիսկ իր փառքի գագաթնակետին հասնելուց հետո։
  • Իր մեքենաների մրցարշավներին Էնցոն չի գնացել։ Դրանք նայել է հեռուստացույցով, հետո սպասել է մրցաշարի վայրից զանգերի։
  • Մինչև կյանքի վերջը Ֆերրարին գրել է միայն փետրագրիչով ու մանուշակագույն թանաքով։
  • Սարսափելի վախեցել է ինքնաթիռներից, ամենաբարձր հարկերն էլ ոտքով է բարձրացել, քանի որ վերելակների խցիկները նրան սարսափի են մատնել։
  • Ամենաբարձր շրջանի այցելուներին էլ նույնիսկ հրատապ գործ չունենալու դեպքում ժամացուցակով է ընդունել, իսկ երբ վերջապես այցելուների առջև բացվել են նրա գրասենյակի դռները, մարդիկ սկզբում մթան մեջ ոչինչ չեն զանազանել՝ բացի վաղ տարիքում մահացած նրա որդու լուսանկարից, որը լուսավորել է փոքրիկ լամպը։ Հետո որոշ ժամանակ անց կարողացել են տեսնել սեղանի առջև մուգ ակնոցներով նստած գրասենյակի տիրոջը։

1877 - Դերենիկ Դեմիրճյան, հայ գրող (մ. 1956)
1516 - Մարիա 1-ին Թյուդոր, անգլիայի թագուհի 

  • Պատմության հայտնի է որպես Արյունոտ Մերի
Читать на русском