«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 25

Պատմության այս օրը. փետրվարի 25

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Նրբաբլիթների միջազգային օրը *
  • Մանրէազերծման համաշխարհային օրը (World Spay Day) *
  • Սպիրտի հայտնագործման օրը *
  • Ատրճանակի ծննդյան օրը *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Մարիա Ադեոդատա Պիզանիի հիշատակը
  • Կաթոլիկություն - Կոստանդնուպոլսի Տարասիայի հիշատակը
  • Ուղղափառություն - Իվերյան Սուրբ աստվածամոր սրբապատկերի հիշատակի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Շոկոլադով ընկույզի ազգային օրը (National Chocolate Covered Peanuts Day) *
  • ԱՄՆ - «Քլեմ-չաուդեր» ապուրի ազգային օրը (National Clam Chowder Day) *
  • Բութան - Լոսար Բութանում *
  • Դոմինիկյան Հանրապետություն - Զինված ուժերի օրը (Armed Forces Day)
  • Կորեա - Սոլլալ (Կորեական Նոր Տարի)
  • Հունգարիա - Կոմունիստական ռեժիմի զոհերի հիշատակի օրը (Memorial Day for the Victims of the Communist Dictatorships) *
  • Ռուսաստան - Գոյություն չունեցող տարածքների աշխարհագրական քարտեզների կազմման օրը *
  • Սուրինամ - Հեղափոխության օրը (Revolution Day) *
  • Վրաստան - Խորհրդային օկուպացիայի օրը (Soviet Occupation Day) *
  • Ուկրաինա - ԶՈՒ ավիացիայի ինժեներա-ավիացիոն ծառայության (День інженерно-авіаційної служби авіації ЗС) 
  • Քուվեյթ - Ազգային օրը (National Day) *
  • Ֆիլիպիններ - Ժողովրդի իշխանության տարեդարձը (People Power Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի ենթարկվեց. անձնակազմի 134 անդամներից 125-ը ողջ մնացին։
2004 - ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում տեղի ունեցավ Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան:

  • Հիսուս Քրիոստոսի երկրային կյանքի վերջին 12 ժամերի մասին պատմող ֆիլմը բավական բուռն արձագանք ունեցավ ողջ աշխարհում և քննադատության արժանացավ հատկապես հրեաների կողմից:

1992 - Հայերը գրավում են Խոջալուն՝ ադրբեջանական գլխավոր ռազմահենակետերից մեկը։

  • Հարձակմանը մասնակցում էր ռուսական 4-րդ բանակի 366-րդ մոտոհրաձգային գունդը, որը տեղեկայված էր Ստեփանակերտում։

1988 - Արցախը Հայաստանին միացնելու պահանջով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերի և հանրահավաքների առթիվ Ամենայն Հայց կաթողիկոս Վազգեն Առաջինը հանդես է գալիս ուղերձով, հայտարարելով, որ նա ևս կիսում է համաժողովրդական պահանջը:

  • Մոսկվայից եկող հավաստիացումներին զուգահեռ, Վազգեն Առաջինը համարում է, որ արդեն «ամեն ինչ ասված է»` լավատեսություն հայտնելով, որ կենտրոնական իշխանությունները կլուծեն առաջադրված հարցերը: Ամենայն Հայց կաթողիկոսը կոչ անելով ողջամտության, հավասարակշռության և խաղաղության, հրամայական է համարում նաև «հայ-ադրբեջանական ժողովուրդների եղբայրության» պահպանումը:

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՈՒՂԵՐՁԸ 
«Հանուն Հայաստանյայց Եկեղեցու ողջունում եմ ձեզ և բոլորիդ բերում իմ օրհնությունը Սուրբ Էջմիածնից: 
Ծանրորեն մտահոգված եմ նաև ես և բաժանում եմ մեր ժողովրդի հուզումը Լեռնային Ղարաբաղի մարզը Սովետական Հայաստանին միացվելու հարցի կապակցությամբ: Ես գտնում եմ այդ առաջադրանքը բնական և օրինական ու սահմանադրական, որով հավատում եմ, թե մեր օրերի վերակառուցման և դեմոկրատիայի ոգով, Սովետական Միության բարձր իշխանությունները ամենայն կարևորությամբ կհանգեն մի արդար ու անկողմնակալ որոշման: 
Այս օրերս ես բազմաթիվ հեռագրեր ու հեռախոսներ եմ ստանում նաև արտասահմանի մեր եկեղեցական և մշակութային կազմակերպություններից, որոնք Սփյուռքի ավելի քան երկու միլիոն հայության անունից խնդրում են իմ միջնորդությունը Սովետական Միության բարձր ղեկավարության առաջ, որպեսզի արդարացի լուծում ստանա Հայկական Ղարաբաղի հարցը, համաձայն Սովետական Միության Սահմանադրության, համաձայն Ղարաբաղի ժողովրդական դեպուտատների սովետի որոշման և համաձայն դեմոկրատիայի սկզբունքների: 
Ընթացք տալով այս դիմումներին, ես արդեն իսկ մի բովանդակալից հեռագիր եմ ուղարկել մեր երկրի առաջին ղեկավար մեծահարգ տիար Միխայիլ Գորբաչովին, խնդրելով նրա վճռական նպաստը հօգուտ Ղարաբաղի հայ ազգաբնակչության սպասումների: 
Հայ ժողովուրդը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, միշտ հավատարմորեն կանգնած է Սովետական Միության ազգությունների եղբայրության և ռուս ժողովրդի հանդեպ պատմականորեն նվիրագործված անխախտ բարեկամության հիմքերի վրա, իր հոգու հայացքը ուղղելով դեպի մեր երկրի բարձր իշխանությունները լավատես ապրումներով, մանավանդ որ հայտնի է ձեզ բոլորիդ մեր վերին իշխանության հավաստիացումը, թե շատ մոտ ապագայում, Մոսկվայում, բարձր մակարդակի վրա պետք է գումարվի հատուկ նիստ՝ քննարկելու և օրինավոր լուծում տալու Հայկական Ղարաբաղի հարցին Սովետական Միության մեջ ազգությունների ինքնորոշման իրավունքների հիման վրա: 
Հարազատներ, 
Մեր, և այս օրերին գնահատել եմ ձեր հուզումը և համաժողովրդական արտահայտությունները: Արդեն ամեն ինչ ասված է և այժմ անհրաժեշտ է, որ լավատեսությամբ և հարգանքով մեր հայրենի պետական բարձր իշխանությանց հանդեպ, մնաք խաղաղ ու կարգապահ, լծված ձեր ամենօրյա աշխատանքներին և սպասեք առաջադրված հարցերի լուծման, պահպանելով մեր հավասարակշռությունն ու ողջմտությունը, նույն ինքը հօգուտ հարցերի բարվոք լուծման: Նման տագնապալի պահերին անհրաժեշտ է ցուցաբերել արտակարգ լրջություն և հեռատեսություն, աչքի լույսի պես պահպանելով հայ-ադրբեջանական ժողովուրդների եղբայրության հրամայականը, որպեսզի կանխվեն ազգամիջյան ցավալի անախորժությունները Հայաստանում և թե Ադրբեջանում: Վստահ եղեք, այս է պատգամը նաև Սփյուռքի ձեր հայ եղբայրների ու քույրերի՝ ուղղված ձեզ: Այլապես արդար գործի հաջող ընթացքը կարող է խանգարվել և չնախատեսված բարդությունների առաջ կանգնեցնել մեզ: Մեր բոլորիս նպատակը պետք է լինի ոչ թե ձախողեցնել, այլ հաջողությամբ պսակել արդարությունը: 
Ուշադրություն, ուշադրություն. զգույշ եղեք: Լսեցեք իմ ձայնը, լսեցեք իմ հայրական հորդորը: 
Մեր հայրենիքի ու ազգի առաջ պատասխանատվության խոր զգացումով, իբրև Հայրապետ՝ Ամենայն Հայոց, ես կոչ եմ անում ձեզ բոլորիդ Սուրբ Ավետարանի պատգամով՝ «Խաղաղութիւն հեռաւորաց, խաղաղութիւն մերձաւորաց, խաղաղութիւն ամենեցուն»»:

1951 - Հայկական ԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
1921 - 11-րդ Կարմիր բանակը մտավ Վրաստան և հաստատեց սովետական իշխանություն։
1904 - Ակրիի Հանրապետությունը մտավ Բրազիլիայի կազմի մեջ։
1902 - Բուտ Հուբերտը ստեղծեց առաջին փոշեկուլը։
1837 - Թոմաս Դեվենպորտը արտոնագրում է էլեկտրական առաջին շարժիչը։
1836 - Սեմյուել Կոլտն ստանում է բազմալիցք հրազենի՝ նագանի պատենտը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1959 - Սամվել Մկրտչյան, գրող, թարգմանիչ, ՀԳՄ անդամ
1958 - Ավագ Եփրեմյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ (2001)

1953 - Լևոն Մկրտչյան, կինոռեժիսոր
1943
 - Ջորջ Հարիսոն, անգլիացի ռոք-երաժիշտ, The Beatles խմբի անդամ 
1927 - Կարապետ Չոբանյան, ֆիզիկոս 
1885 - Լևոն Հովհաննիսյան (մ. 1970), հայ թերապևտ, Հայաստանի սրտաբանական ինստիտուտի հիմնադիրը

1873 - Էնրիկո Կարուզո, իտալացի օպերային երգիչ 
1865 - Անդրանիկ Օզանյան, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ

  • «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։
  • «Հայը իր կյանքը պահպանելու մեկ միջոց մը միայն ունի, այն ալ զենք ու զինավարժությունն է։ Ես չեմ, որ կհրավիրեմ ձեզ, արտասահմանյան հայ երիտասարդներ, այլ դժբախտ հայրենիքի հողն ու քարը իրենց արյունով ներկած մեր նահատակներն են, որ կոչ կանեն ձեզի զենքի, զինավարժության ու վրեժխնդրության»։

1841 - Օգյուստ Ռենուար, ֆրանսիացի գեղանկարիչ, քանդակագործ, իմպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից 
1304 - Իբն Բատուտա, մարոկկացի բնախույզ (մ. 1368)

Читать на русском