Պատմության այս օրը. փետրվարի 6
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Սաամիների միջազգային օրն է (Sami National Day) *
- Կանանց սեռական օրգանների հաշմանդամային վիրահատությունների նկատմամբ զրոյական հանդուրժողականության միջազգային օրը (International Day of Zero Tolerance for Female Genital Mutilation) *
- Բոբ Մառլեյի օրը (Bob Marley Day) *
- Բարմենի միջազգային օրը (International Bartender s Day) *
- Բջջային հեռախոսից հրաժարվելու համաշխարհային օրը *
Կրոնական
- Զրադաշտականություն - Սարոշի Տոնը *
- Կաթոլիկություն - Սուրբ Ամանդի հիշատակը
- Կաթոլիկություն - Սուրբ Պողոս Միկայի հիշատակը
- Ուղղափառություն - Երանելի Քսենիա Պետերբուրգցու հիշատակը
- Ուղղափառություն - Բաբելոն Սիցիլիացու և նրա Տիմոթեոս և Ագապիա աշակերտների հիշատակը
Ազգային
- ԱՄՆ - Ռոնալդ Ռեյգանի օրը (Ronald Reagan Day) *
- ԱՄՆ - Ուտելիքի փայտիկների ազգային օրը (National Chopsticks Day) *
- ԱՄՆ - Կաղ բադի օրը (Lame Duck Day) *
- Դանիա - Արքայադուստր Մարիամի տարեդարձը (birthday of Princess Marie) *
- Թայլանդ - Մուայ Թայ ազգային բռնցքամարտի օրը (National Muay Thai Day) *
- Կանադա - Պարենային ազատության օրը (Food Freedom Day) *
- Նիուէ - Վայտանգի օրը
- Նոր Զելանդիա - Վայթանգի օրը (Waitangi Day) *
- Ջամայկա - Բոբ Մառլիի օրը
- Ռուսաստան - Ակսինին օրը *
- Ռուսաստան - Մտքի տոն *
- Ռուսաստան - Աստիճանների օրը *
- Տաջիկստան - Ոստիկանության օրը
- Տոկելաու - Վայթանգի օրը
- Ֆինլանդիա - Սաամի ժողովրդի օրը
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2005 - Աղմկահարույց սպանություններ. ՌԴ Սամարայի մարզում Տոլյատի քաղաքի ճանապարհին սպանվեց Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար Ռաֆայել Շահմուրադյանը:
- Դրանից մեկ տարի առաջ` մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել:
- Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:
2000 - Տարյա Հալոնեն դառնում է Ֆինլանդիայի առաջին կին նախագահը։
1997 - Էկվադորի կոնգրեսը երկրի նախագահ Աբդալ Բուկայրմային զբաղեցրած պաշտոնից հեռացնելու կողմ քվեարկեց՝ այդ պաշտոնում նրա մտավոր անհամապատասխանության հիմնավորմամբ։
1958 - Գերմանիայում վթարի ենթարկվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով մահացավ 23 մարդ:
1933 - Ռուսաստանի Դաշնության Յակուտիա հանրապետությունում գրանցվեց աշխարհում պաշտոնապես ամենացածր ջերմաստիճանը՝ − 67,7 °C:
1900 - Առաջին անգամ ծովից տրվեց ռադիոազդանշան վտանգի մասին:
1819 - Հիմնվեց Սինգապուրի Հանրապետությունը:
1813 - Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ կատարվեց Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան:
1643 - Հոլանդացի ծովագնաց Աբել Տասմանը հայտնաբերեց Ֆիջիի կղզեախումբը:
1626 - Լյուդովիգ XIII-ը Ֆրանսիայում արգելեց դուելները:
ԾՆՎԵԼ ԵՆ
1985 - Քրիսթալ Ռիդ, ամերիկացի դերասանուհի և մոդել
1962 - Էքսլ Ռոուզ, Guns N' Roses և AC/DC ռոք խմբերի վոկալիստ
1945 - Բոբ Մառլի, ռեգի ոճի երգիչ
- Հայտնի երգերն են «No Woman, No Cry», «I Shot The Sheriff», «Don't Worry Be Happy», «A LaLaLa Long»։
1939 - Սիմոն Աչիկգյոզյան, Արցախյան ազատամարտի հերոս
1932 - Ֆրանսուա Տրյուֆո, ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ֆրանսիական նոր ալիքի հիմնադիրներից
- Նրա նկարահանած ֆիլմերից «Ամերիկյան գիշերը» արժանացել է «Օսկարի»։ Տրյուֆոյի ֆիլմերից մեկում՝ «Կրակեք դաշնակահարի վրա» («Tirez sur le pianiste») գլխավոր դերում հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն է։
- Ինգմար Բերգման․ «Ես շատ էի սիրում Տրյուֆոյին, հիանում էին նրանով։ Այն, թե ինչպես է նա վարվում հանդիսատեսի հետ, ինչպես է պատմություն պատմում, կախարդում ու գրավում։ Դա նման չէ իմ գործելաոճին, բայց հիանալի է աշխատում»։
- Մարտին Սկորսեզե․ «Տրյուֆոյի կիրքը կինոյի նկատմամբ կենդանություն էր տալիս նրա նկարած բոլոր ֆիլմերին, բոլոր կադրերին ու բոլոր տեսարաններին»։
- Վուդի Ալեն․ «Ինձ միշտ շատ դուր է եկել այն, ինչ անում էր Տրյուֆոն։ Նա հիանալի ռեժիսոր էր։ Նրա որոշ ֆիլմեր ես օրինակելի եմ համարում»։
1923 - Լևոն Մարգարյան, հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ
1911 - Ռոնալդ Ռեյգան, ԱՄՆ 40-րդ նախագահ
- Երիտասարդական տարիներին եղել է դերասան և նկարահանվել է մոտ 19 ֆիլմում։ Եղել է նաև ռադիոհաղորդավար։
1887 - Գայ (Հայկ Բժշկյանց), հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար
1877 - Դերենիկ Դեմիրճյան, հայ դասական գրող
1537 - Տոյոտոմի Հիդեյոսի, ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Ճապոնիայի վերամիացումը (մ. 1598 թ.)