«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 8

Պատմության այս օրը. փետրվարի 8

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պատանի հերոս-հակաֆաշիստի հիշատակի օրը *
  • Թայպուսամ (Thaipusam) *
  • Գնչուների ստրկության վերացման օրը

Կրոնական

  • Բուդդիզմ - Նիրվանայի օրը (Parinirvana Day) *
  • Իսլամ - Աշուրա
  • Կաթոլիկություն - Սուրբ Հիերոնիմ Էմիլիանիի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ Ջուզեպպինա Բախիտիյի հիշատակը
  • Ուղղափառություն - Սուրբ Սիմեոնի հիշատակը

Ազգային

  • ԱՄՆ - Այովա նահանգի օրը (National Iowa Day) *
  • ԱՄՆ - Բոյսկաուտների ազգային օրը (National Boy Scout Day) *
  • ԱՄՆ - Խնդալու և հարստանալու օրը (Laugh and Get Rich Day) *
  • ԱՄՆ - Օդապարուկների ազգային օրը (National Kite Flying Day) *
  • ԱՄՆ - Մեղրաջրով բատոնների ազգային օրը (National Molasses Bar Day) *
  • ԱՄՆ - Ձեռք խնդրելու օրը (Propose Day) *
  • ԱՄՆ - Օպերայի օր (Opera Day) *
  • ԱՄՆ - Կարտոֆիլիասերների ազգային օրը (National Potato lover ' s Day) *
  • Թայվան - Լուսարձակների փառատոն (Lantern Festival) *
  • Իրան - Ռազմաօդային ուժերի օրը (Air Force Day)
  • Իրաք - Հեղափոխության օրը
  • Լեհաստան - Քրեակատարողական ծառայության օրը (Prison Service Day) *
  • ԿԺԴՀ - Զինված ուժերի օրը
  • Կոնգո - Երիտասարդության օրը (Youth Day)
  • Մավրիկիոս - Թայպուսամ Կավադի (Thaipoosam Cavadee) *
  • Չինաստան - Լուսարձակների փառատոն (Lantern Festival) *
  • Ռուսաստան - Ռուսական գիտության օրը (Day of Russian Science) *
  • Ռուսաստան - Ռազմական տեղագրության օրը
  • Ռուսաստան - Ֆյոդոր-պոմինալնիկ *
  • Ռուսաստան - Մետաղադրամ նետելու օրը *
  • Սլովենիա - Պրեշերնի օրը (Prešeren Day) *
  • Շրի Լանկա -  Նավամ Պոյայի լիալուսին (Navam Full Moon Poya) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Տեղի ունեցավ XIX Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սոլթ-Լեյք Սիթի, ԱՄՆ)։

  • Բացումը կատարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։

1994 - Ուկրաինան ստորագրեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» փաստաթուղթը։
1992 - Տեղի ունեցավ XVI Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։

  • Բացումը կատարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը։

1993 - Չեխիայում և Սլովակիայում չեխոսլովակյան կրոնայի փոխարեն Չեխիայում ներդրվեց չեխական, Սլովակիայում՝ սլովական կրոնան։
1984 - Սարաեվոյում տեղի ունեցավ XIV Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Բոսնիա-Հերցոգովինա)։

  • Բացումը կատարեց Միկա Շիպլյակը։

1972 - Լոնդոնի Ալբերտ հոլլ համերգասրահում չեղարկվեց Ֆրենկ Զապայի համերգը՝ պատճառաբանությամբ, որ նրա երգերը պատշաճ չեն։
1969 - Մեքսիկական Չիուաու նահանգում ընկավ խոշորագույն ածխային ասուպը՝ Allende։
1963 - Ռազմական հեղաշրջում Իրաքում: Քասեմի ռեժիմի տապալումը և Բաաթ կուսակցության դիկտատուրայի հաստատումը:
1948 - Տեղի ունեցավ V Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

  • Լավագույնները նորվեգացիներն ու շվեդներն էին։

1931 - Տեղի ունեցավ Հնդկաստանի նոր մայրաքաղաքի՝ Նյու Դելիի բացման հանդիսավոր արարողությունը։
1929 - Ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովը իր ստեղծած թռչող սարքը անվանեց ուղղաթիռ, և այդպիսով այդ բառը գործածության մեջ մտավ:
1920 - Ալբանական Ազգային Կոնգրեսի որոշմամբ Տիրանան հայտարարվեց Ալբանիայի մայրաքաղաք։
1879 - Կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկեց երկրագունդը բաժանել ժամային գոտիների:
1874 - Տեղի ունեցավ «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։
1838 - Սամուել Մորզեն առաջին անգամ հրապարակայնորեն կիրառեց էլեկտրամագնիսական հեռագիրը:
1837 - Ա. Ս. Պուշկինի մենամարտը Ժ. Դանտեսի հետ:
1816 - Ոստիկանական գործողություններում սկսեցին մասնակցություն ունենալ նաև շները:

  • 19-րդ դարում Եվրոպայում ոստիկանական գործողությունների ժամանակ լայնորեն սկսեցին կիրառել շներին որպես օգնականների: Առաջին անգամ շներին ներգրավեցին 1816 թվականի փետրվարի 8-ին անգլիական Աբերդինշիր կոմսությունում ավազակախմբի ձերբակալության ժամանակ, որը զբաղվում էր մաքսանենգությամբ: Շների օգնությունից սկսեցին օգտվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: 

1587 - Անգլիայի Ֆոտերինգեյ ամրոցում գլխատվեց Մարի Ստյուարտը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Էվաութ Խենեմանս, հոլանդացի պրոդյուսեր, հաղորդավար, դերասան և երգիչ
1928 - Վյաչեսլավ Տիխոնով, խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1925 - Ջեկ Լեմոն, ամերիկացի դերասան 

  • Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Ջազում միայն աղջիկներն են» և «Բնակարան»։ 8 անգամ առաջադրվել է «Օսկարի» և պատմության մեջ առաջին անգամ ստացել է մրցանակը 2 անվանակարգում՝ «Լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան»։ Նկարահանվել է ավելի քան 100 լիամետրաժ ու հեռուստատեսային ֆիլմերում։ ԱՄՆ-ի ամենահայտնի դերասաններից մեկն է եղել, նրան անվանել են «Աստվածային ծաղրածու»։

1922 - Յուրի Ավերբախ, շախմատային կոմպոզիտոր, միջազգային կարգի մրցավար (1969), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1965), ԽՍՀՄ չեմպիոն (1954)
1911 - Էլիզաբեթ Բիշոփ, ամերիկացի բանաստեղծ և արձակագիր
1905 - Լև Ատամանով, մուլիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր (մահ. 1981)։
1877 - Ստեփան Քափանակյան, հայ ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ (մահ. 1944)։
1834 - Դմիտրի Մենդելեև, ռուս գիտնական, քիմիկոս 

  • Բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը։

1828 - Ժյուլ Վեռն, աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, աշխարհագրագետ, գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից 

  • Ժյուլ Վեռնի գրական ժառանգությունը ներառում է 66 վեպ, ավելի քան 20 վիպակ ու պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի գիտական աշխատանք։ Հայտնի ստեղծագործությունների շարքում են «80 օր աշխարհի շուրջը», «Խորհրդավոր կղզին», «Կապիտան Գրանտի որդիները»։ Իր ստեղծագործությունների մեջ Ժյուլ Վեռնը կանխագուշակել է ապագայի մի շարք հայտնագործություններ ամենատարբեր բնագավառներում։ Դրանց թվում են էլեկտրական աթոռը, ինքնաթիռը, ուղղաթիռը, տիեզերք ու Լուսին թռիչքը, միջմոլորակային ճամփորդությունները, տեսակապն ու հեռուստատեսությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության համաձայն՝ Ժյուլ Վեռնի գրքերը աշխարհում վաճառքի թվով 2-րդ տեղն են զբաղեցնում, ու զիջում էին միայն Ագաթա Քրիստիի ստեղծագործություններին։
Читать на русском