Պատմության այս օրը. սեպտեմբերի 29
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Սրտի համաշխարհային օրը (World Heart Day) *
- Սուրճի միջազգային օրօ (International Coffee Day) *
- Երջանիկ սագի օր (Happy Goose Day) *
Ազգային
- ԱՄՆ - Starbucks ազգային օրը (National Starbucks Day) *
- ԱՄՆ - Սուրճի ազգային օրը (National Coffee Day) *
- ԱՄՆ - Մոկկոյի ազգային օրը (National Mocha Day) *
- ԱՄՆ - Թունավոր մոշի ազգային օրը (National Poisoned Blackberries Day) *
- ԱՄՆ - Արտասահմանյան պատերազմների վետերանների ազգային օրը (National VFW Day) *
- ԱՄՆ - Բիսկոտիի օրը (Biscotti Day) *
- Արգենտինա - Գյուտարարի օրը *
- Բութան - Ճիմֆու Ծեչու (Thimphu Tshechu) *
- Էկվադոր - Տատիկների և պապիկների օրը *
- Իրան - Հրշեջների օրը
- Հայաստան - Ս. Եվստաթեոսի և նրա կնոջ՝ Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օրը *
- Պարագվայ - Բոկերոնի ճակատամարտում տարած հաղթանակի օրը
- Ռուսաստան - Օտոլարինգոլոգի օրը *
- Ռուսաստան - «Չայֆ» ռոք խմբի ծննդյան օրը *
- Ռուսաստան - Աշնանային մենակության օրը *
* Սեպտեմբերի 29-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2004 - Տուտատիս աստերոիդն անցնում է Երկիրից չորս լուսնային հեռավորության վրա։
2001 - Ռուսաստանի քաղաքացիներին թույլատրվում է հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում։
1998 - Ճապոնիայի ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշոր սնանկությանը:
- Դրա մասին հայտարարել է լիզինգային «Ջապան լիզինգ Քորփորեյշն» ընկերությունը, որի պարտքերը գերազանցել էին 16 մլրդ դոլարը:
1993 - Բորիս Ելցինը հայտարարեց Գերագույն խորհրդի պատգամավորներին մինչЁ հոկտեմբերի 4-ը լքել Սպիտակ տունը:
1990 - Հինգերորդ սերնդի ամերիկյան կործանիչ F-22-ի առաջին թռիչքը:
1988 - Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին:
1986 - Խորհրդային աստղագետ Լյուդմիլա Կարաչկինան հայտնաբերեց երկու աստերոիդներ, որոնց տրվեցին «Ռանևսկայա» և «Օստապ Բենդեր» անվանումները:
1979 - Հովհաննես Պողոս II-ը դառնում է Իռլանդիա այցելություն կատարած առաջին պապը։
1979 - Պայթյուն Ստամբուլի Էսեմբողա օդանավակայանի տարանցման բաժնում, որը պատճառում է նյութական վնասներ։
- Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Նահատակ Հարություն Սասունյան Խումբ»-ը։
- Նա նահատակվել էր 1979 թ. սեպտեմբերին, «Լիբանանյան Փաղանգներ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հակահայկական գործողությունների ժամանակ։
1968 - Իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն իր նորամուտը նշեց «Մետրոպոլիտան Օպերա» դահլիճում:
1963 - The Rolling Stones խումբն սկսեց իր առաջին անգլիական շրջագայությունը՝ ավարտելով այն նոյեմբերի 3-ին։
1951 - Հայտնաբերվեց Յուպիտերի 12-րդ արբանյակը՝ Անանկեն:
1943 - Տոկիոյի դատարանը մահապատժի դատապարտեց ռուս հետախույզ Ռիխարդ Զորգեին։
1930 - Ջորջ Բեռնարդ Շոուն հրաժարվեց ընդունել պերի տիտղոսը։
1922 - Պետրոգրադից շարժվեց «Օբերբուրգոմիստր Հաքեն» շոգենավը, որի ուղևորներն էին ԽՍՀՄ-ից վտարված փիլիսոփաներ Ն. Ա. Բերդյաևը, Ս.Լ. Ֆրանկը, Ի. Ա. Իլյինը, Ս. Ե. Տրուբեցկոյը, Բ. Պ. Վերսլավցևը, Ա. Ա. Կիզևետտերը, Մ. Ա. Իլյինը (Օսորգին), Մ. Նովիկովը, Ա. Ի. Ուգրիմովը, Վ. Վ. Զվորիկինը, Ն. Ա. Ցվետկովը, Ի. Յ. Բակկալը, պրոֆ. Վ. Ի. Յասինսկին և այլն:
- Հրապարակախոսության մեջ այս գործողությունը ստացավ «փիլիսոփայական շոգենավ» անվանումը։
1916 - Ջոն Ռոքֆելլերը հիմնադրեց «Standard Oil» ընկերության և դարձավ աշխարհում առաջին միլիարդատերը։
1913 - Ֆրանսիացի օդաչու Մորիս Պրևոն «Deperdussin» ինքնաթիռով առաջին անգամ գերազանցեց 200 կմ/ժ արագությունը:
1911 - Իտալիան պատերազմ է հայտարարում Օսմանյան կայսրությանը։
1907 - Պետերբուրգում հանդիսավոր կերպով բացվեց տրամվայի կանոնավոր երթուղին:
1897 - Առաջին անգամ կատարվեց Տանգոն:
- Դա տեղի է ունեցել Բուենոս Այրեսի «Օլիմպո» թատրոնում՝ «Կրեոլյան դատարան» ներկայացման առաջնախաղին։
1887 - Հիմնադրվել է «Համբուրգ» ֆուտբոլային ակումբը:
1885 - Բլեքփուլում սկսեցին գործել Անգլիայի առաջին էլեկտրական տրամվայները:
1842 - Ուիլյամ Հենսոնը հրապարակել է գոլորշու շարժիչով ինքնաթիռի նախագիծը, որի համար նա 1842-ի մարտի 28-ին արտոնագրային հայտ գրանցեց:
1829 - Լոնդոնում այն ժամանակվա ներքին գործերի նախարար Ռոբերտ Փիլի հրամանով ստեղծվեց քաղաքացիական ոստիկանություն, հետագայում՝ Սքոթլանդ Յարդ:
1820 - Ֆրանսիսկո Ռամիրեսը հիմնադրեց Էնտրե Ռիոսի Հանրապետությունը՝ դառնալով նրա առաջին գերագույն կառավարիչը:
1793 - Անգլիական մարզական հանդեսում առաջին անգամ հիշատակվեց թենիս խաղի մասին:
1650 - Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացեց աշխարհում առաջին ամուսնական գործակալությունը։
518 - Անտիոքի պատրիարք Սևիրը փոխարինվեց սինոդով մոնոֆիզիտության համար:
ԾՆՎԵԼ ԵՆ
1991 - Ադեմ Լյայիչ, սերբ ֆուտբոլիստ
1989 - Անդրեա Պոլի, իտալացի ֆուտբոլիստ
1984 - Պեր Մերտեզակեր, գերմանացի ֆուտբոլիստ
1976 - Անդրեյ Շևչենկո, ուկրաինացի ֆուտբոլիստ
1972 - Ռոբերտ, անգլիացի կատակերգու
1961 - Ջուլիա Գիլարդ, Ավստրալիայի 27-րդ վարչապետը
1936 - Սիլվիո Բերլուսկոնի, իտալացի գործարար, Իտալիայի 50-րդ վարչապետը
1928 - Լուչանո Տեսսարի, իտալացի ֆուտբոլիստ, դարպասպահ և գլխավոր մարզիչ
1913 - Սթենլի Կրամեր, ամերիկացի ռեժիսոր, արտադրող (մ. 2001)
1901 - Էնրիկո Ֆերմի, իտալացի ֆիզիկոս (մ. 1954)
1899 - Լասլո Բիրո, արգենտինացի գյուտարար (մ. 1985)
1864 - Միգել դե Ունամունո, իսպանացի փիլիսոփա, գրող (մ. 1936)
1758 - Հորացիո Նելսոն, անգլիացի ծովակալ, դերկոմս և փոխծովակալ
1703 - Ֆրանսուա Բուշե, ֆրանսիացի նկարիչ (մ. 1770)
1571 - Կարավաջո, իտալացի նկարիչ (մ. 1610)
1547 - Միգել դե Սերվանտես, իսպանացի գրող (մ. 1616)