«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում

ՊԲ-ն Իշխանաձորում ծանր մարտեր է մղում

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասաց Պողոսյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը Ադրբեջանի ԶՈՒ-ին հասցվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի բավականին մեծ կորուստներ:

«Իրականում մենք վճռական ժամանակահատված ենք ապրում, և իմ կոչն ու հորդորն է մեր ժողովրդին` միասնաբար հաղթահարենք այս կարևոր փորձությունը։ Այսօր մեզ առաջին հերթին պետք է բոլորի մասնակցությունն ու պատասխանատվության զգացումը»,- եզրափակեց Պողոսյանը: