Պաշտոնական
ՊԵԿ խոսնակը՝ պարգևատրումների մասին. Factor.am
«Պետական եկամուտների կոմիտեում նման պարգևատրումներ գոյություն չունեն»,- Factor.am-ի հարցին ի պատասխան՝ պարզաբանեց ՊԵԿ-ի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը՝ անդրադառնալով Yerevan.Today կայքի հրապարակմանը, թե ՊԵԿ-ում պարգևատրումներն աստղաբաշխական թվերի են հասնում։
«Ուղղակի դեկտեմբեր ամսին վճարվել է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, լրավճարները և պարգևատրումները: Ինչպես բոլոր նախարարություններում, այդ թվում՝ ՊԵԿ-ում վճարվել է երկու ամսվա աշխատավարձ և պարգևատրում»,- պարզաբանեց ՊԵԿ մամուլի խոսնակը։
Yerevan.Today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ ղեկավարության դեկտեմբերին ստացած աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը հետևյալն է .
- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան – 8 մլն 55 000 դրամ
- ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան – 9 մլն. 60 000 դրամ
- ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյան – 6 մլն. 456 000 դրամ
- ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան – 2 մլն. 930 000 դրամ
- ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան – 6 մլն 6000 դրամ
- ՊԵԿ նախագահի օգնական- Էլիզաբեթ Մամիկոնյան – 2 մլն 120 000 դրամ
- ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյան – 2 մլն. 763 000 դրամ
- ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտչյան- 2 մլն 30.000 դրամ
- ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյան -1 մլն 574 000 դրամ։