«  Մարտ 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում

Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԲՀԿ խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը: 

ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 112 «կողմ» ձայն:

Գործող Քրեական օրենսգրքի պետական դավաճանության մասին 299-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում, պատգամավորներն առաջարկում են այն փոխարինել 15-20 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ: Lրտեսության մասով պատժաչափը կսահմանվի 12-20 տարի կամ ցմահ: