«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պետական մտածելակե՞րպ, թե՞ լաչառություն. Առավոտ

Պետական մտածելակե՞րպ, թե՞ լաչառություն. Առավոտ

«Առավոտը» գրում է. «Եթե կա Հայաստանում մի գործիչ, որը խորապես անտարբեր է, թե ինչպես են իր ասածներն ու քայլերը մեկնաբանվելու (եւ գնալով այդ անտարբերությունը խորանում է), ապա դա հենց Տեր-Պետրոսյանն է: 

...Կարեւորը ուղերձն է, որի հասցեատերերը ոչ միայն նախկին նախագահներն են, այլեւ ողջ հանրությունը:

Իսկ ուղերձը, կարծում եմ, պարզ է. վերահաս վտանգի առջեւ պետք է համախմբվեն անգամ ամենաանհաշտ հակառակորդները, այդ վտանգը հաշվի առնելով, պետք է մոռացվեն բոլոր տեսակի անձնական ամբիցիաները: Կարելի է, իհարկե, օգտվելով առիթից, այս կամ այն կողմից «շշպռել» առաջին նախագահին եւ դրանով քաղաքական դիվիդենտներ շահել կամ գուցե իշխանություն մոտ «աչոկ հավաքել»: 

Բայց էական է միայն մեկ հարց. ո՞ր մոտեցումն է հաղթելու՝ պետական մտածողությո՞ւնը, թե՞ լաչառ-պոպուլիստական, անպատասխանատու վարքագիծը: Այժմ ճղճղացողների, «պորտը տեղը դնողների» ժամանակն է՝ նրա՛նք են արժանանում ծափահարությունների, «լայքերի», թերեւս նաեւ՝ ընտրողների ձայների:

Գուցե տարօրինակ թվա, բայց ինձ թվում է, որ 1990-ականների սկզբին հասարակության մտածողությունն ավելի պետական էր, որի շնորհիվ էլ առավելության հասանք հակառակորդի հանդեպ: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ամբողջական հոդվածը՝ «Առավոտ»-ում