Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից Միխայիլ Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելուն
Պետդուման կարձագանքի Ադրբեջանի կողմից պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելուն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Նա նաև նյարդային և սխալ է անվանել երկրի դատախազության գործողությունները։
«Սա նյարդային, սխալ գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարություններին եւ կփորձենք քայլեր ձեռնարկել մեր գործընկերներին հանգստացնելու համար»,- ասել է Չեպան։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտարարել էր Դելյագինի դեմ քրեական գործ հարուցելու մասին՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքները եւ նավթարդյունաբերությունը ոչնչացնելու կոչի համար, ինչպես նաեւ որոշում է կայացրել նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին։
Հիշեցնենք, որ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը մարտի 28-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել կոշտ և միանշանակ պատժել Ադրբեջանին կամ, ինչպես ինքն է ասել, «թուրքական պրոքսիին»՝ ԼՂ-ում նրա գործողությունների եւ ռուս խաղաղապահներին չհնազանդվելու համար։ Ավելին՝ ԱՅՍՏԵՂ:
Միխայիլ Դելյագինը, ներողություն է խնդրել բոլոր ազգերի ներկայացուցիչներից, որոնց վախեցրել են իր խոսքերը, և նշել է, որ իր ներողությունը չի վերաբերում այն մարդկանց, որոնք իրեն չեն հասկացել, քանի որ ռուսերենից միայն անպարկեշտ արտահայտությունները գիտեն։
Դելյագինը նաև նշել է, որ իր հայտարարությունը հասցեագրված է ոչ թե Ադրբեջանի ժողովրդին եւ պետությանը, այլ ադրբեջանական բյուրոկրատիայի որոշ հատվածին, որը որոշել է, որ կարող է չկատարել Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։