ՊՆ. Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի
Հայաստանի տարածք ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց Քննչական կոմիտեի տվյալներով, հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:
Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։
Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ ևս 6 մարմին։
Վերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան, սակայն մարմինները դուրս բերելու փորձերը հանդիպել են ադրբեջանական ուժերի ուժեղ կրակին: Այս մասին հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը: