Կարեվոր
ՊՆ. Ադրբեջանը մոտ 5 ժամ կրակել է Երասխի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել Երասխի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ադրբեջանցիներն այսօր` ժամը 15:30-ից մինչև 20:00, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: