«  Մայիս 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

ՊՆ. Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

ՊՆ. Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում  հարաբերականորեն կայուն է, հայտնում են ՊՆ-ից:

Ըստ ՊՆ-ի՝ մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, մյուսի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան հակառակորդի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող:

Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:

Նույն օրը ժամը 23:10-ին ՊՆ-ն հայտնել է, որ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր:

Զոհվածը 20-ամյա Նարեկ Բաղդասարյանն է...