Պաշտոնական
ՊՆ. Հայկական կողմն ունի մեկ զոհ, կան վիրավորներ
Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։
Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է, իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Լրացված
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել Սոթքի հատվածում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: