ՊՆ. Հայկական կողմը կորուստ ունի
Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 22:00-ի դրությամբ Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Ըստ պաշտպանական գերատեսչության, ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից էր կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել ականանետ։
Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, ըստ հաղորդագրության, հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ:
Ժամը 22:15-ի դրությամբ կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ:
Ժամը 22:30-ի դրությամբ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Լրացված.
Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր: Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողն է Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.):
Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: