Պաշտոնական
ՊՆ. Ժամը 9-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն անփոփոխ է
Սեպտեմբերի 17-ի ժամը 9-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
ՊՆ խոսնակը սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած գիշերը, երեկ օրվա ընթացքում:
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Ադրբեջանը հրետակոծել է ՀՀ ինքնիշխան տարածքը: